Գարեգին Բ-ին առաջադրված մեղադրանքը կապված է եպիսկոպոսաց առաջիկա ժողովի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահի հայտարարությանը իրավական ընթացք պետք է տրվի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Խոսքը փետրվարի 15-ին ռուսական Дождь ընդդիմադիր հեռուստաալիքի յութուբյան էջում հրապարակված հարցազրույցի մասին է, որի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ եկեղեցու դեմ արշավ չկա, կա արշավ այն մարդկանց նկատմամբ, որոնք սպասարկում են օտար շահեր․ «Ենթադրենք, որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, և եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության կամ նմանատիպ բանի քննադատությամբ, դա հարձակո՞ւմ կլինի եկեղեցու վրա»։

Լրագրողի հարցին՝ ում նկատի ունի Սիմոնյանը, վերջինս նշել է, որ «կան նման բարձրաստիճան հոգևորականներ, ոչ շատ, չորս-հինգ հոգի»։

«Ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա և սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի»,- ընդգծել է Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված քրեական վարույթին, ապա նա դա կապում է եպիսկոպոսաց ժողովի հետ․ «Ակնհայտորեն ինչ-որ փուլում լինելու էր այսպիսի դրսևորում, այսպիսի մեծ և մասշտաբային համակարգային հարձակումների պարագայում, բայց որոշակի գործողությունները արագացվեցին կապված Վիեննայում նախատեսված այդ հայտնի ժողովի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։