Ներում կշնորհե՞ք Ղարաբաղի ղեկավարներին․ լրագրողը՝ Ալիևին

Լուրեր

14.02.2026 | 16:07
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
14.02.2026 | 15:55
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
14.02.2026 | 15:36
Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
14.02.2026 | 15:22
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը
14.02.2026 | 15:01
Հարություն Հարությունյանը մեկնարկեց ձմեռային Օլիմպիական խաղերում
14.02.2026 | 14:48
Հնդկաստանի դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը
14.02.2026 | 14:32
ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները
14.02.2026 | 14:10
ԱՄՆ նախագահը պատրաստվում է այցելել Վենեսուելա
14.02.2026 | 13:49
Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
14.02.2026 | 13:33
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր
14.02.2026 | 13:20
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
14.02.2026 | 13:03
Ղազախ գեղասահորդի սենսացիոն չեմպիոնությունն ու Իլյա Մալինինի ձախողումն Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 12:52
NVIDIA-ն միլիարդների ներդրում է անում Հայաստանում․ Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել Վրաստանի համար
14.02.2026 | 12:34
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել 2026 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 12:02
Ներում կշնորհե՞ք Ղարաբաղի ղեկավարներին․ լրագրողը՝ Ալիևին
Բոլորը

Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև գերեվարված ու Ադրբեջանում դատապարտված Ղարաբաղի ղեկավարների ու պաշտոնյաների մասին հարցին։ Ստորև հատվածաբար ներկայացնում ենք հարցուպաատասխանի  թարգմանությունը։

– Ես կցանկանայի անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ դատավճիռներ է կայացրել Ղարաբաղի տարածաշրջանի 13 անձանց նկատմամբ, այդ թվում՝ նախկին առաջնորդի համար՝ ցմահ բանտարկություն: Կան հաղորդագրություններ, որ ԱՄՆ փոխնախագա Ջեյ Դի Վենսը բարձրացրել է այս հարցը և հնարավոր է՝ խնդրել է Ձեզ ներում շնորհել նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առհավատչյա: Արդյո՞ք նա բարձրացրել է այս հարցը, և Դուք մտադի՞ր եք դա անել:

-Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ նա այս հարցը բարձրացրեց այլ թեմաների հետ մեկտեղ, և ես ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և այդքանը։ Մենք հիմնականում քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ԹՐԻՓՓ-ը, Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հեռանկարները։ Ինչ վերաբերում է Ձեր նշած անձանց, նրանք մեր տարածքում՝ ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից ճանաչված ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում անօրինականորեն գործող անջատողական ռեժիմի ղեկավարներն են։ Երկար տարիներ այս անձինք եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները և պատասխանատվության են ենթարկվել։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել արդարադատության։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ։ Դատավարությունն անցկացվել է լիովին թափանցիկ եղանակով։ Նրանց հանցագործությունները ապացուցվել են բազմաթիվ վկաների ցուցմունքներով։ Եվ նրանց դեմ որևէ հանցանքի մասին խոսք լինել չի կարող։

– Կարո՞ղ եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Շրջեք էջը և ներում շնորհեք նրանց կամ նման մի բան։ Դա կլինի բարի կամքի դրսևորում Ձեր կողմից։ Դա ձեր լիազորությունների շրջանակներում է։

– Գիտեք, այս մարդիկ մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել: Պատկերացրեք Նյուրնբերգյան դատավարությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և այս բոլոր նացիստ առաջնորդների մահվան դատապարտվելուց երկու ամիս անց ինչ-որ մեկը գալիս է և խնդրում նրանց ազատ արձակել:

– Այսինքն՝ Ձեզ համար դա նո՞ւյնն է:

– Այո՛, անկասկած: Ավելի վատ, շատ ավելի վատ: Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածները:

– Բայց էջը շրջելով, գուցե կարեկցա՞նք զգաք այն հայերի նկատմամբ, ովքեր ստիպված էին փախչել Ղարաբաղից վերջին պատերազմի հետևանքով:

– Մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բյուրեղյա պարզ է եղել: Այն բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ հրապարակվել է մեր կայքում՝ մենք հրավիրել ենք Ղարաբաղում ապրող բոլոր հայերին դիմել Ադրբեջանի քաղաքացիություն կամ աշխատանքային թույլտվություն ստանալու համար: Մենք մի քանի փուլ ենք ունեցել շփման մեջ ղարաբաղցի հայերի ներկայացուցիչների հետ, բայց նրանք նախընտրել են մեկնել Հայաստան: Մենք ունենք հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել են ժամանակակից Հայաստանի տարածքից և ենթարկվել են էթնիկ զտումների, բայց Հայաստանի կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադարձի վերաբերյալ: Կարծում եմ, որ մենք պետք է մոտենանք այս հարցին փոխադարձ տեսանկյունից: Վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է, և, իհարկե, Ադրբեջանը անպայման կհարգի այս իրավունքը, եթե մենք ստանանք համապատասխան խնդրանք։ Բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մենք 30 տարի կռվել ենք Հայաստանի հետ, և նրանք 30 տարի օկուպացրել են մեր տարածքը, մենք ակնկալում ենք նմանատիպ վերաբերմունք հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, և հնարավորություն տալ նրանց վերադառնալ այսօրվա Հայաստանի տարածք։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը փետրվարի 5-ին հրապարակել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործով դատավճիռները։  Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի  նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի համար սահմանվեց 20 տարվա ազատազրկում։ Նրանց դեպքում Բաքուն ոչ թե բարեհաճ գտնվեց, այլ պարզապես Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս 65 տարեկանը լրացած անձանց ցմահ ազատազրկման դատապարտել։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի