Հյուրընկալությունից մինչև գյուղատնտեսություն․ Երեմյան ընկերությունների խումբը 20 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Երեմյան ընկերությունների խմբի համար այս տարին հոբելյանական է․ ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։ Քսան տարի առաջ ձևավորված գաղափարն այսօր դարձել է բազմաճյուղ համակարգ՝ հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում։

«Մեր նպատակն է եղել ստեղծել հասարակության և մեր ապագա սերնդի համար առողջ և անվտանգ սնունդ, ձևավորել առողջ սննդային սովորույթներ, կաթ խմելու մշակույթ: Մեր նպատակն է եղել զարգացնել գյուղատնտեսությունը, կաթնամթերքի արտադրությունը երկրում»,- ասում է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարքեթինգի և հասարակայնության հետ դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը:

Այսօր արդեն 20 տարվա պատմությամբ Երեմյան ընկերությունը փաստում է՝ այդ նպատակների մեծ մասը կյանքի է կոչվել։ Ունենալով շուրջ 2600 աշխատակից՝ ընկերությունը հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուներից ու հարկատուներից է։

Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում ներկայացնում է հայկական, եվրոպական, իտալական, ճապոնական և հեղինակային խոհանոցներ, սթեյքհաուս, արագ սննդի ցանց, ինչպես նաև՝ առաքման ու քեյթրինգային ծառայություններ։ 20 տարիների ընթացքում ընկերությունը սպասարկել է շուրջ 15 միլիոն հյուր և 7 միլիոն զբոսաշրջիկ, ներկայացրել է ավելի քան 150 հեղինակային ուտեստ։

«Ռեստորաններում այսօր մեր ընկերության կողմից ունենք 1000-ից ավելի ուտեստներ, արտադրել ենք 28 միլիոն լիտր կաթ, մշակել ենք 1200 հեկտար հող, ստացել ենք 50.000 տոննա կեր և Տաշիրի մեր խոզաբուծարանում արտադրել ենք 500 տոննա միս, հիմնել ենք մոտ 90.000 քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն»,- ընդգծում է Երեմյանը։

Հյուրընկալության ոլորտում ընկերության բարձրակետը հեղինակային խոհանոցով հայտնի «Ռենոմե» ռեստորանն է՝ եզակիներից ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ընդգծում է՝ Երևանը կարող է մրցել աշխարհի առաջատար ռեստորանային քաղաքների հետ։

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում իրենց հիմնական նպատակը եղել է ոչ միայն շահույթ ստանալը, այլև Հայաստանում արժեքներ ստեղծելը և ընկերությունը երբեք չի ընտրել էժան հումքով աշխատելու ճանապարհը, թեև այդ տարբերակը ավելի հեշտ ու շահավետ կարող էր լինել։ Բացի այդ, ընկերության գործունեությունը նպաստել է թե՛ ռեստորանային, թե՛ կաթնամթերքի շուկայի որակի բարձրացմանը։

«Մենք չունենք մի նախագիծ, մի ռեստորան, մի  ուղղություն, որտեղ միտք չլինի դրված՝ ինչի համար ենք դա անում, ու դա երբեք չի եղել փող աշխատելու մասին»,- նշում է Դավիթ Երեմյանը։

Երեմյան ընկերությունների խումբը գյուղատնտեսության ոլորտում գործում է 2019 թվականից «սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Դավիթ Երեմյանի խոսքով՝ կաթնամթերքի շուկայում և գյուղատնտեսության ոլորտում մեծ բացեր կային, ինչի պատճառով ընկերությունը որդեգրել է այս մոտեցումը՝ վերահսկելով ողջ շղթան՝ կենդանիների կերից մինչև պատրաստի արտադրանք։

2019 թվականին հիմնվել է նաև Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան։ Ստեղծվել է 4 կրթական ուղղություն, ավելի քան 70 դասընթաց և համագործակցություն է ձևավորվել շուրջ 60 կազմակերպությունների հետ։ Ընկերությունն առաջատար է կաթնամթերքի ոլորտում և առաջինը սպասարկման ոլորտում։

Ընկերությունը նաև Գինեսի կրկնակի ռեկորդակիր է՝ աշխարհի ամենամեծ գաթան և մեկ ժամում ամենաշատ բաժակներով կաթի օգտագործումը։ Երեմյան ընկերությունների խումբը նաև սոցիալապես պատասխանատու բիզնես է․ նշում է Կաթի համաշխարհային օրը, իրականացնում «Կաթ դպրոցներին» ծրագիրը, կազմակերպում դպրոցականների այցեր գործարան, մասնագիտական միջոցառումներ և գյուղատնտեսական փառատոններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան