Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի ռագատկեն հերիք ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
Բոլորը

«12-ը փետրվարի, 2026 թվական, ժամը 16։22. Դաշնակցությունը փաստացի հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին, հերթական կապիտուլյացիայի մասին»,-այսպես սկսեց իր ելույթը պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ տեսնելով, որ ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում չեն։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:

«Պարոն Ռուստամյանն ասում ա՝ «ծանր հրետանի եք հանել Դաշնակցության դեմ»։ Այ պարոն Ռուստամյան ջան, Դաշնակցության դեմ արդեն էլ ծանր հրետանու կարիք չկա, մի ռագատկեն ամբողջությամբ հերիք ա։ Դուք էն հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք։ Դուք արդեն մի կուսակցություն եք, որը պարզապես սարսափում ա խոսքից։ Ձեր կարգախոսն ա՝ «Մահ կամ ազատություն», բայց էդ ազատության երկրորդ բաղադրիչից՝ ազատությունից ու դրա դրսևորումներից ամենակարևորներից մեկից՝ խոսքից, խոսքի ազատությունից դուք սարսափում եք»,-նշեց նա։

Վահագն Ալեքսանյանը հայտարարեց նաև, որ ՀՅԴ-ի նոր կարգախոսն է ուզում ներկայացնել․ «Մահ կամ գուբերնիա»։

Մանրամասները՝ տեսանյութում։