ՀՅԴ-ն ոնց որ Pentium I լինի, բայց ուզում է iPhone 17-ի վրա install անի․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Եթե Հակոբ Մովսեսի հետ հայտնի հարցազրույցը մինչև այս քննարկումը նայել էր X թվով մարդ, ապա այս քննարկումը վստահաբար կդառնա մեր այս գումարման խորհրդարանի ամենահետաքրքիր քննարկումներից մեկը, որը ժամանակ առ ժամանակ մարդիկ կվերանայեն։ Անընդհատ հնչում են էդ Դաշնակցությունը «փակելու» մասին նախկին պատմությունները․․․ ժողո՛վուրդ, մենք ձեզ չենք «փակելու», չերազե՛ք։ Մենք ձեզ բացելու ենք։ Եվ մենք ձեզ բացել ենք։ Ու ձեր պրոբլեմը հենց դա է։ Ձեր պրոբլեմը հենց այն է, որ այդ միտքը բաց հնչել է»,-այս մասին հայտարարեց ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկման ժամանակ։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:

«Պարոն Մովսեսի ասած այդ քաղաքական ադապտացիան, ինձ թվում է, դրա մասին է։ Դա նրա մասին է, որ դուք 21-րդ դարում լինեք 21-րդ դարի քաղաքական ուժ։ Հիմա Դաշնակցությունը ի՞նչ է։ Դաշնակցությունը հիմա ոնց որ, գիտե՞ք ինչ է, Pentium I է։ Ու հիմա ինքը ուզում է Pentium 1-ը տանի iPhone 17-ի վրա soft-ը install անի։ Չի՛ աշխատելու, ժողովո՛ւրդ ջան։ Ու հերիք չի, ուզում է տա ժողովրդին, որ ժողովուրդն էլ օգտագործի այդ Pentium 1-ը iPhone-ի վրա, որ ասում է՝ «վերցրեք օգտագործեք»։ Ժողովուրդն էլ, բնականաբար, ո՞նց վերցնի այդ Pentium I-ը օգտագործի»,-նշեց Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։