Միհրան Հարությունյանը հայտնել է՝ երբ կարող է անցկացնել հաջորդ մենամարտը

Լուրեր

18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
Բոլորը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խոսել է խառը մենամարտերում իր նախորդ հանդիպման մասին ու հայտնել է, որ հաջորդ մենամարտը մտադիր է անցկացնել մարտի 21-ին։ Հունվարի 31-ին Լոս Անջելեսում կայացած UNF 30 մրցաշարում 36-ամյա հայ մարտիկը միավորներով հաղթել էր ամերիկացի Շեյն Տորեսին։

«Գիտեի, որ մրցակիցս պայքարելու է մինչև վերջ։ Նա չզարմացրեց ինձ։ Գիտեի, որ նա ունի ըմբշամարտի հմտություններ։ Գիտակցում էի, որ եթե նա դուրս է եկել ինձ հետ մենամարտելու, ուրեմն ուժեղ ու համարձակ մարտիկ է։ Կարծում եմ՝ մարտի 21-ին կվերադառնամ այստեղ»,- UNF-ի պաշտոնական ալիքի հետ զրույցում ասել է Հարությունյանը։

Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մասնակցել է 9 հանդիպման, տարել 7 հաղթանակ և կրել 2 պարտություն: