2026-ի հունվարին զբոսաշրջիկների ռեկորդ ենք ունեցել, ճի՞շտ եմ ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Կառավարության որոշմամբ զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են գրանցվել և հայտարարագրել իրենց գործունեությունը։

«Այսինքն՝ զբոսաշրջային գործունեություն ծավալելու իրավունք կունենան միայն այն կազմակերպությունները, որոնք դրա մասին կհայտարարեն։ Դա տեղի է ունենալու թվային եղանակով»,- Կառավարության նիստին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան փաստաթղթերը կստուգվեն, որից հետո կհանձնվեն հավաստագրեր այն կազմակերպություններին, որոնք կարող են աշխատել։

«Եթե չեն համապատասխանի պահանջներին, կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության»,- նշեց նա։

Պապոյանը հավելեց, որ բոլոր սուբյեկտների համար գործելու է նաև բալային համակարգ․ նախապես կտրվի 20 բալ, որը խախտումների դեպքում կնվազի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումը զբոսաշրջության ոլորտում նոր ստանդարտ սահմանելու մասին է։ Նրա խոսքով՝ զբոսաշրջության ծավալներն աճում են, իսկ ծառայությունների մեծ մասը ձեռք է բերվում առցանց։

«Այսօր մարդն առցանց հարթակում տեսնում է առաջարկվող ծառայությունը, և շատ դեպքերում ֆոտոշոփը մեծ ազդեցություն է ունենում։ Մարդը չի գնում սենյակի դուռը բացի նայի ու հետո որոշի, այլ օնլայն է գնում ծառայությունը, բայց հաճախ իրականությունն ու համացանցային գովազդը էապես տարբերվում են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող ծառայությունները պետք է ներկայացվեն իրականությանը համապատասխան։

Վարչապետը նաև հայտարարեց, որ 2026 թվականի հունվարին Հայաստանը զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ է գրանցել։

«Ռեկորդը թարմացվեց․ 2026-ի հունվարը լավագույն հունվարն է բոլոր հունվարների մեջ։ Երբևէ հունվարին 179 400 զբոսաշրջիկ չի եղել Հայաստանում։ Սա 29 տոկոսով ավելի է նախորդ տարվա հունվարի համեմատ»,- ասաց նա։

Փաշինյանը հորդորեց Ամանորի տոնակատարությունները դիտարկել որպես զբոսաշրջային ապրանք, քանի որ օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը տարեցտարի աճում է տոները Հայաստանում անցկացնելու նկատմամբ։

Մանրամասները` տեսանյութում։