Հունաստանի և Թուրքիայի ղեկավարներն Անկարայի բանակցություններում երկխոսություն են խոստացել՝ Էգեյան ծովում շարունակվող վեճերի ֆոնին

Լուրեր

12.02.2026 | 23:18
Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
12.02.2026 | 23:04
Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․վարչապետ
12.02.2026 | 22:56
Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
12.02.2026 | 22:39
ԱԳ նախարարին կից խորհրդի առաջին նիստում քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը
12.02.2026 | 22:29
Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվել
12.02.2026 | 22:15
Բաքուն պնդում է, որ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեղաշրջման գործում կապ է պահպանել ՌԴ-ի հետ
12.02.2026 | 22:02
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.02.2026 | 21:49
Հունաստանի և Թուրքիայի ղեկավարներն Անկարայի բանակցություններում երկխոսություն են խոստացել՝ Էգեյան ծովում շարունակվող վեճերի ֆոնին
12.02.2026 | 21:38
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարին
12.02.2026 | 21:31
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են
12.02.2026 | 21:25
Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 մլրդ դոլարը. Bloomberg
12.02.2026 | 21:14
Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
12.02.2026 | 21:00
Ադրբեջանից ֆինանսավորված Փոլ Գոբլն ասաց՝ Վենսի այցը սահմռկեցուցիչ է ՀՀ համար, և նրան լայնորեն տարածեցին ՀՀ-ում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:45
Ինչ են ուզում հայ երիտասարդները․ կայացավ ԵՄ-Հայաստան երիտասարդական առաջին ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:29
ՀԲՖ մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացուցային պլանում
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ խոստացել են բաց պահել հաղորդակցության ուղիները և ընդլայնել գործնական համագործակցությունը, նույնիսկ այն դեպքում, երբ Եգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում երկարատև վեճերը շարունակում են բաժանել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին, գրում է Turkish Minute-ը։

Առաջնորդները հանդիպել են Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում։ Միցոտակիսն ասել է, որ Հունաստանն ու Թուրքիան 2023 թվականից ի վեր փորձում են զարգացնել հարաբերությունները քաղաքական երկխոսության, համագործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների «դրական օրակարգի» միջոցով՝ պնդելով, որ տարաձայնությունները պետք է լուծվեն «հանգստությամբ և պատասխանատվությամբ», որպեսզի դրանք չվերածվեն ճգնաժամերի։

Էրդողանը, իր հերթին, ասել է, որ Էգեյան ծովում և արևելյան Միջերկրական ծովում առկա վեճերը, «չնայած բարդ են, անլուծելի չեն», եթե կա երկխոսության պատրաստակամություն։

Այս հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կրկին լարվածություն է առաջացել Հունաստանի միջազգային իրավունքի համաձայն հայտարարված իրավունքի շուրջ՝ Էգեյան ծովի որոշ հատվածներում իր տարածքային ջրերը վեց ծովային մղոնից 12-ի ընդլայնելու վերաբերյալ, մի քայլ, որի մասին Թուրքիան վաղուց զգուշացրել էր, որ կտրուկ կսահմանափակի իր մուտքը դեպի ծով: Թուրքիայի խորհրդարանը 1995 թվականին Եգեյան ծովում նման ընդլայնումը հայտարարել է պատերազմի պատճառ, որը Հունաստանը համարում է միջազգային ծովային իրավունքի խախտում:

Միգրացիան նույնպես օրակարգում էր, քանի որ Հունաստանը ճնշման տակ էր անցյալ շաբաթ հունական Խիոս կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկությունից հետո, որի հետևանքով զոհվեց 15 միգրանտ, երբ նրանց նավը բախվել էր հունական ափամերձ պահպանության նավին և խորտակվել թուրքական ափերի մոտ:

Երկու կողմերի պաշտոնյաները ստորագրել են համաձայնագրերի փաթեթ, որոնք ուղղված են քաղաքական վեճերից այն կողմ համագործակցության ընդլայնմանը։ Ստորագրվել են համաձայնագրեր ներդրումների, ծովային առևտրի, տնտեսական համագործակցության, երկրաշարժերի դեմ պատրաստվածության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։

Նախաձեռնությունների թվում են Սալոնիկն ու Իզմիրը կապող նոր լաստանավային երթուղու խրախուսումը, մշակութային համագործակցության հուշագիրը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համակարգումը և երկրաշարժերի պատրաստվածության և արձագանքման համատեղ գործողությունները:

Առանձին համաձայնագրով մեկնարկեց Հունաստանի զարգացման նախարարի և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարի կողմից ստորագրված հետազոտությունների և տեխնոլոգիաների համագործակցության ծրագիրը, որի շրջանակներում երկու կողմերն էլ քննարկում են  փոքր և միջին ձեռնարկությունների հետ կապված աշխատանքները, ինչպես նաև ստանդարտների և ստարտափների զարգացման ոլորտում ապագա համագործակցությունը։

Կիպրոսի թեման ևս  շոշափվել է Միցոտակիսի ելույթում։ Նա ասել է, որ Էրդողանի հետ քննարկել է Կիպրոսի խնդրի վերջին զարգացումները և պնդել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերը ստեղծել են «հնարավորության պատուհան»՝ վերսկսելու էական բանակցությունները այնտեղից, որտեղ դրանք դադարեցվել էին 2017 թվականին, հավելելով, որ ցանկացած գործընթաց պետք է մնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում։

Կիպրոսը բաժանված է 1974 թվականից, երբ Թուրքիան ներխուժեց Հունաստանի կողմից աջակցվող հեղաշրջումից հետո: Կղզու հարավը վերահսկում է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը, մինչդեռ հյուսիսը վերահսկում է անջատողական թուրք-կիպրական վարչակազմը և ճանաչվում է միայն Թուրքիայի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի