ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Քաղաքականություն
11.02.2026 | 23:19
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին, քննարկելվել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային գործընթացները։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան:
Փոխվարչապետը կարևորել է Նորվեգիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: