Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներո միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Խորհրդարանում նորանշանակ արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի և ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի երդմնակալության արարողության ժամանակ ընդդիմադիր CHP-ի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել։ Նշվում է, որ երբ Աքըն Գյուրլեքը բարձրացել է ամբիոն՝ երդում տալու, իրավիճակը լարվել է։

Նախ ելույթ է ունեցել CHP-ից պատգամավոր Մուրատ Էմիրը՝ նշելով, որ դա հակասահմանադրական է։ Նա հայտարարել է, որ Աքըն Գյուրլեքը դեռևս գլխավոր դատախազ է։

Իշխող կուսակցությունից Աբդուլհամիթ Գյուլն ընդգծել է, որ հակասահմանադրական իրավիճակ չկա։ Սկսվել է լեզվակռիվ, ապա լարվածությունն աճել է։

Երբ Աքըն Գյուրլեքին հրավիրել են ամբիոնի մոտ՝ երդում տալու, CHP-ի պատգամավորները «գրավել են ամբիոնը»՝ նորանշանակ նախարարի երդմնակալությունը խոչընդոտելու համար։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջամտությունից հետո նրանց և CHP պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։

Ամբիոնի առջև տեղի ունեցած կռվի ժամանակ ԱԶԿ-ի Անկարայի պատգամավոր Օսման Գյոքչեքը հարվածել է CHP-ի Ուրֆայի պատգամավոր Մահմութ Թանալին։ Վերջինն առաջին բուժօգնություն է ստացել։

Հավելենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար նշանակված Ստամբուլի դատախազ Գյուրլեքը գլխավորում է ընդդիմության դեմ հետաքննությունները։ Ընդդիմությունը դեմ է այս նշանակմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի