«Մի հատ ղռռոց եկավ, տեսա գալիս ա վրես». ինչպես է եղել խոշոր քարաթափումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Այսօր՝ ժամը 12։20-ի սահմաններում, խոշոր քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, որի հետևանքով երթևեկության մեջ գտնվող մեկ ավտոմեքենա վնասվել է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ պարեկային ծառայողներ։ Նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ լանջի քարաթափումից պաշտպանիչ ցանցը վնասվել է և քարաբեկորները թափվել են երթևեկելի հատված։

Վնասներ կրած ավտոմեքենայի սեփականատերը մեզ հետ զրույցում ասաց, որ վարորդներն են օգնել բեկորները հեռացնել փողոցի երթևեկելի մասից։ Ինքն էլ ասաց, որ երթևեկում էր 2-րդ գոտով, հանկարծ նկատել է ընկնող քարերն ու «փախցրել» մեքենան, այլապես վնասները կարող էին ավելի մեծ լինել։

Միջադեպի հետևանքով տուժած քաղաքացիներ չկան։ Բացի պարեկային ծառայությունից, տեղում էր նաև քաղաքապետարանի տեխնիկան՝ թափված քարաբեկորները տարածքից հեռացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։