Ադրբեջանը ևս ԱՄՆ-ից որոշ բաներ ստանում է․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Այն թվերը, որոնք հայտարարվել են, գուցե ուղիղ գումարներ չեն, որոնք կգան Հայաստանի Հանրապետություն, բայց գլոբալ առումով դրանք այն հնարավորություններն են, որոնք ստեղծվում են Հայաստանի համար»,- «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Հիշեցնենք՝ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը ՀՀ էներգետիկայի ոլորտում ներդրումների մասին տարընթերցումների տեղիք էր տվել՝ բանավոր թարգմանության ընթացքում թարգմանչի ձևակերպումների համատեքստում։ Հատկապես հարցեր էին առաջացրել 5 մլրդ և 4 մլրդ դոլար թվերը։

«Զարմանալի չէ, որ մենք երբեմն Ադրբեջանից լսում ենք որոշակի դժգոհություններ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը ստանում է ավելին, ստանում է անվտանգություն, ստանում է ավելի մեծ հնարավորություններ, քան Ադրբեջանը՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցության գործընթացում։ Բայց Ադրբեջանը ևս որոշ բաներ ստանում է, ինչպես տեսանք հետագայում Վենսի Բաքու այցելության գործընթացից. իրենց համար, կարծես, թե ամենակարևորը, ինչի մասին խոսում էին բավական երկար ժամանակ, Նախիջևանի հետ կապն է, իսկ TRIPP-ը հնարավորություն է տալիս Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ ունենալ, ինչպես նաև պահպանում է Հայաստանի Հանրապետության առավելությունները, այսինքն՝ այն սկզբունքները, որոնց շուրջ Հայաստանի Հանրապետությունը կարմիր գծեր է ձևավորել իր համար»,- ասաց Ղևոնդյանը։

Նշենք, որ փետրվարի 9-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեկ մեկնել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։