Վատիկանը գեներատորներ, դեղորայք և սնունդ է ուղարկել Ուկրաինա

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Հռոմի Լևոն XIV պապը կազմակերպել է Ուկրաինա 80 էլեկտրաէներգիայի գեներատոր, դեղորայք և սնունդ տեղափոխող երեք բեռնատարների ուղարկումը։ Մարդասիրական օգնությունն արդեն ժամանել է երկիր, հայտնում էVatican News-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած ընդունելության ժամանակ Պապը կոչ է արել աջակցել Ուկրաինային՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքները հաղթահարելու համար և երախտագիտություն հայտնել բազմաթիվ թեմերում, մասնավորապես, Լեհաստանում համերաշխության նախաձեռնությունների համար։

«Պապն արձագանքել է բազմաթիվ եպիսկոպոսների կոչերին, ովքեր, գիտակցելով պատերազմի պատճառած տառապանքները, օգնություն խնդրեցին Ուկրաինան պատած ուժեղ ցրտի պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու համար: Գիշերային ջերմաստիճանն իջնում ​​է մինչև -15 աստիճան, մինչդեռ ցերեկային ջերմաստիճանը տատանվում է -10-ից մինչև -12 աստիճանի սահմաններում: Շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ տաքանալու համար կացարաններում, որտեղ գեներատորների շնորհիվ կարող են նաև տաք սնունդ ստանալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ գեներատորների հետ մեկտեղ՝ Ուկրաինա են ուղարկվել հազարավոր դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, սննդային հավելումներ և մելատոնին, որը հատկապես անհրաժեշտ է, քանի որ օգնում է մարդկանց քնել մշտական ​​վախի և սթրեսի պայմաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի