Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վիրահատվել է
Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին հայտարարել է «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան՝ խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։
«Ինչ վերաբերում է Իվուին, ապա մենք չենք կարող նշել նրա վերադառնալու ստույգ ժամկետը։ Կատարվել է վիրահատություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այս օրերին «Ռուբինը» հավաք է անցկացնում Թուրքիայում։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Ուգոչուկվու Իվուն մասնակցել է 13 խաղի ու կատարել 3 գոլային փոխանցում։