Պարեկները հետապնդել են հարբած վարորդին, բռնել ու զրկել վարորդական իրավունքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Շաբաթ երեկոյան համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես են պարեկները մի քանի մեքենայով հետապնդում մարդատար ավտոմեքենան և վարորդին «կանգառ» հրահանգ տալիս։ Տեսանյութից ակնհայտ է, որ քաղաքացին չի ենթարկվում պարեկային ծառայողների հրահանգին։

Factor.am-ը երեկ փորձել էր այս միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալ Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանից, որը ներկա էր Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին, սակայն նա հորդորել էր տեղեկությունը ճշտել ՆԳՆ լրատվականից։

Այսօր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor.am-ին հայտնեց, որ պարեկային ծառայողները Էրեբունի վարչական շրջանի փողոցներից մեկում նկատել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող վարորդի, որին առաջարկել են կանգնեցնել մեքենան։ Ըստ խոսնակի՝ վարորդը եղել է մեծ քանակությամբ ալկոհոլի ազդեցության տակ և չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին, շարունակել է մեքենան վարել խախտումներով։ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ պարեկներին հաջողվել է կանգնեցնել մարդատարը, վարորդը զրկվել է վարորդական իրավունքից։

Նարեկ Կիրակոսյան