ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել շարունակել աշխատել մաքսային միության ուղղությամբ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Եվրամիությունը և Թուրքիան համաձայնության եկել շարունակել աշխատանքները իրենց մաքսային միության արդիականացման ուղղությամբ, որը երկար ժամանակ ձգձգված նպատակ է, սակայն, ըստ Անկարայի, հրատապ է, քանի որ դաշինքը ստորագրում է նոր առևտրային համաձայնագրեր, որոնք կարող են անբարենպաստ լինել թուրք արտահանողների համար, գրում է Turkish Minute-ը։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ուրբաթ Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ և բանակցություններից հետո համատեղ հայտարարություն տարածել, որում ասվում է, որ նրանք կշարունակեն համատեղ աշխատել գործող մաքսային միության իրականացումը բարելավելու և դրա արդիականացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերն էլ «կիսում են պատրաստակամությունը»՝ շարժվել դեպի թարմացված շրջանակ, որը կաջակցի մրցունակությանը և տնտեսական անվտանգությանը ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԵՄ-ի համար: Այն նաև նշում է, որ նրանք ողջունում են Եվրոպական ներդրումային բանկի գործունեության աստիճանական վերսկսումը Թուրքիայում և մտադիր են ամրապնդել բանկի հետ համագործակցությունը Թուրքիայում և հարակից շրջաններում իրականացվող նախագծերի շուրջ։

Թուրքիան տարիներ շարունակ պնդում է ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման վրա, որն ուժի մեջ է մտել 1995 թվականին և թույլ է տալիս արդյունաբերական ապրանքների մեծ մասը անմաքս տեղաշարժվել Թուրքիայի և դաշինքի՝ իր ամենամեծ առևտրային գործընկերոջ միջև: Այս համաձայնագիրը չի վերաբերում ծառայությունների, պետական ​​գնումների կամ գյուղատնտեսական առևտրի մեծ մասին և քննադատության է ենթարկվել Թուրքիայում՝ Անկարային ԵՄ առևտրային քաղաքականության որոշակի ասպեկտներին կապելու համար, ինչը նրան դուրս է թողնում երրորդ երկրների հետ բանակցություններից:

Այս քայլը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ԵՄ-ն ընդլայնում է իր առևտրային օրակարգը խոշոր երրորդ կողմերի հետ: Գործող մաքսային միության թուրք քննադատները նշում են, որ դաշինքի նոր համաձայնագրերը կարող են խորացնել ասիմետրիաները, քանի որ Թուրքիան ավտոմատ կերպով չի օգտվում դրանցից, քանի որ այն ԵՄ անդամ պետություն չէ։

Թուրքիան ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու է 1999 թվականից, իսկ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն գործընթացը մեծ մասամբ սառեցվել է Եվրամիության մտահոգությունների պատճառով՝ կապված Թուրքիայում ժողովրդավարական հետընթացի և օրենքի գերակայության հետ կապված խնդիրների, ինչպես նաև որոշ ԵՄ անդամ պետությունների միջև վեճերի հետ։

Այսօրվա համատեղ հայտարարության մեջ ճանաչվել է Թուրքիայի թեկնածուի կարգավիճակը և հարաբերությունները որակվել են որպես ռազմավարական կարևորություն ունեցող՝ մատնանշելով տարածաշրջանային կայունությունը և տնտեսական դիմադրողականությունը աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխության պայմաններում։ Դրանում նշվում է նաև Թուրքիայի քաղաքացիների համար Շենգենյան բազմակի մուտքի վիզաների հասանելիության հեշտացման մասին։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Կոսը բարձրացրել է օրենքի գերակայության և ժողովրդավարական չափանիշների հարցը՝ որպես ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անբաժանելի մաս, և անդրադարձել է ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու անհրաժեշտությանը։

Կոսը Անկարայում է երկօրյա բանակցությունների համար, որոնք կենտրոնացած են տարածաշրջանային կայունության, կապի, առևտրի և ներդրումների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի