Ադրբեջանցի քաղէմիգրանտներն ԱՄՆ փոխնախագահին կոչ են արել Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ադրբեջանի քաղաքական էմիգրանտների համակարգող կենտրոնը (ASİMKOM) կոչ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Բաքու այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել քաղբանտարկյալների հարցը։ ASİMKOM-ի կոչում նշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես, քաղբանտարկյալների հարցի քննարկման հրատապ կարևորությունը։

«Հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ընդդիմադիր ակտիվիստներ և առաջնորդներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ, ներկայումս Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով բանտարկված են։ Առնվազն 340 մարդ ճանաչվել է որպես քաղբանտարկյալ։ Այս իրավիճակն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների և համընդհանուր ճանաչված հիմնարար իրավունքների ու ազատությունների ակնհայտ խախտում է։ Միացյալ Նահանգների սկզբունքային մոտեցումը քաղբանտարկյալների հարցի նկատմամբ այնպիսի երկրների հետ հարաբերություններում, ինչպիսիք են Բելառուսը և Վենեսուելան, ստեղծել է կարևոր և խրախուսական նախադեպեր: Մենք հույս ունենք, որ նմանատիպ հստակ և վճռական դիրքորոշումը կարող է զգալի և դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսության վրա, մասնավորապես՝ կոչ անելով քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատ արձակել»,- ասվում է դիմումում։

Վենսը Բաքու կժամանի առաջիկա օրերին։

Սպասվում է, որ տարածաշրջանային այցի շրջանակում նա նախ փետրվարի 9-ին կայցելի Հայաստան, ապա Ադրբեջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի