Թրամփը Փաշինյանին և Ալիևին «իսկապես լավ առաջնորդներ» է անվանել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է «իսկապես լավ առաջնորդներ»։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ ունեցած ելույթում՝ կրկին անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մեկ տարվա ընթացքում ես ավարտել եմ ութ կատաղի պատերազմ, ինչպիսիք են Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի, Իսրայելի և Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի պատերազմները»,- ասել է Թրամփը։

Նա կրկին նշել  է, թե վաշինգտոնյան համաձայնությունների ստորագրումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն։

«Նախագահ Պուտինը զանգահարեց ինձ Ադրբեջանի և Հայաստանի հարցով։ Նա ասաց. «Ես տասը տարի աշխատել եմ այդ պատերազմի հետ կապված։ Ինչպե՞ս ես դա արել»։ Եվ ես դա արել եմ։ Երկու իսկապես լավ առաջնորդներ։ Նրանք միայն գիտեին, որ կռվում են միմյանց դեմ։ Նրանք կռվում էին միմյանց դեմ երկար տարիներ։ Դա էր ամբողջը, ինչ նրանք գիտեին, և մենք դա բավականին արագ լուծեցինք»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի