ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Աբու Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, տարածաշրջանային խաղաղության հեռանկարները և տնտեսական համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը, իսկ վարչապետի այցի ընթացքում ստորագրվել է ծառայությունների առևտրի և ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը: