Կոռուպցիոն սխեմաներում թրծված մարդկանց տանում են համակարգային փոփոխություններ անելու. դա անթույլատրելի է. Խաչատուր Քոքոբելյան
Քաղաքականություն
10.11.2018 | 14:06Կոռումպացված, հանցավոր ռեժիմներում տեղավորված և հասարակության մատից փուշ չհանած մարդիկ «Մենք» դաշինքում տեղ չունեն:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Մենք» դաշինքի կազմի մեջ մտած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Կոռուպցիոն սխեմաներում թրծված մարդկանց տանում են համակարգային փոփոխություններ անելու, դա, պարզապես, անթույլատրելի է»,-ասաց Քոքոբելյանը:
Վերջինս հերքեց մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները, թե ՀՀԿ-ական որոշ գործիչներ հայտնվելու են իրենց ընտրացուցակում և շեշտեց՝ թեև Հանրապետական 10-ից ավելի պատգամավոր առաջարկ են արել իրենց, սակայն առաջարկները մերժվել են, և նման համագործակցություն չի կարող լինել: