Ժիրայր Սեֆիլյանի դիմումը հետին ամսաթվով քաղաքացիություն ստանալու համար մերժվել է
Քաղաքականություն
10.11.2018 | 12:00Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան են ստացել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով։
Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»։