Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Բոլորը

Քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» մտակենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ, Ռուսաստանի Դաշնության անհանգստությունը Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումից բխում է ազդեցության լծակների կորստից և կայսերական, գաղութային մտածելակերպից, որով Կրեմլը դե ֆակտո չի ճանաչում հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի իրական անկախությունը։

Factor TV-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Արևմուտքը փորձում է Հայաստանն օգտագործել ընդդեմ Ռուսաստանի, Վարդանյանը նշել է. «Դե անհանգիստ է, որովհետև կորցնում է լծակներ, գործիքներ, օրինակ՝ Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար»։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի այսօրվա քաղաքական վերնախավը դեռևս չի հաշտվել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ինքնիշխանության գաղափարի հետ։

«Խնդիրն այն է, որ Կրեմլը, այսօրվա Ռուսաստանի իշխող քաղաքական վերնախավը, ըստ էության, դե ֆակտո չի ճանաչում նախկին Խորհրդային Միության մաս կազմող պետությունների անկախությունը։ Այսօրվա Կրեմլն ունի կոլոնիալ մտածելակերպ, իմպերիալիստական մտածելակերպ, և այդ սկզբունքների համաձայն՝ դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի վերականգնես ազդեցությունը, վերահսկողությունը, և եթե ունես վերահսկողություն՝ խորացնես, եթե կորցրել ես այդ վերահսկողությունը՝ վերագտնես», – պարզաբանել է նա։

Վարդանյանը շեշտել է, որ այս տրամաբանության շրջանակում Ռուսաստանը կարծում է, որ ինքը պետք է որոշի Հայաստանի վարքագիծը, և որ Հայաստանը պետք է գործի բացառապես Ռուսաստանի շահերին համահունչ։

Փորձագետը հակադարձել է այն մեղադրանքներին, թե Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում՝ որպես հակափաստարկ բերելով ՀՀ ղեկավարության զգուշավոր քայլերը։

«Հայաստանի Հանրապետությունը որևէ բան չի արել Ռուսաստանի դեմ։ Երբևէ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար, այսօր էլ որևէ պաշտոնյա, երբեք չի ասել, որ մենք ուզում ենք գործել Ռուսաստանի դեմ։ Հակառակը, ասում են, որ մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ օգտագործի որևէ մեկ այլ պետությանը, այսպես ասենք, հարվածելու համար։ Հայաստանի վարչապետը գնում է մայիսի 9-ին Պուտինի կողքը կանգնում է, չէ՞», – նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը ձգտում է դառնալ «շահերի համադրման տեղ»։

Էդգար Վարդանյանը նշել է, որ Ռուսաստանը, հասկանալով Հայաստանում իր վարկանիշի անկումը, դիմում է հիբրիդային պատերազմի մեթոդների՝ իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

«Նրանք փորձում են միջամտել Հայաստանի ներքին կյանքին, որովհետև նման հայտարարություններն այս ամեն ինչի մասին են խոսում, հա՞։ Նրանք ինչ-որ գումարներ են գեներացրել, որպեսզի ներդնեն Հայաստանում իրավիճակի ապակայունացմանը», – ասել է նա։

Վարդանյանը նաև անդրադարձել է ապատեղեկատվական արշավներին, որտեղ հաճախ հայկական որոշ ուժեր, որոնք քննադատաբար են տրամադրված Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, տարածում են թուրքական կամ ադրբեջանական մամուլում հրապարակված ռուսական հետքով կեղծ լուրեր։ Սա, ըստ նրա, բացահայտում է այդ նարատիվների արհեստականությունը։

«Նրանք փորձում են այս հիբրիդային հարձակումների միջոցով, հիբրիդային սպառնալիքների միջոցով որոշակիորեն վախ սերմանել Հայաստանում, Հայաստանի հասարակությունում, որոշակիորեն դեստաբիլիզացնել իրավիճակը, թուլացնել իշխանության դիրքերը, թուլացնել քաղաքացիական հասարակության դիրքերը և այնպես անել, որ չլինի հավատ ինստիտուտների նկատմամբ»։

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցին՝ Վարդանյանը նշել է, որ այն կապված է Վաշինգտոնյան համաձայնագրերի և «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հետ։

«Վենսը գալիս է Հայաստան, որովհետև […] կան Վաշինգտոնյան համաձայնագրեր, որովհետև կա ԹՐԻՓՓ նախագիծ, և այդ ամեն ինչի շրջանակներում կա, բնականաբար, օրակարգ՝ իմպլեմենտացիայի, այսինքն՝ այդ ամեն ինչը կյանքի կոչելու առումով։ Հիմա շատ լուրջ քայլեր պետք է արվեն, ըստ էության, գետնի վրա դեռևս քիչ բան կա արված, և հիմա պետք է սկիզբ դրվի, այսպես ասած, գետնի վրա իրականացվող աշխատանքներին՝ համաձայն այդ համաձայնագրերի»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան