Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի՝ TRIPP ծրագրին միանալը՝ ընդգծելով, որ այն «հայ-ամերիկյան կազմակերպություն է»։

«Նախ և առաջ, TRIPP-ը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղու կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին ինչ-որ նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,- ասաց նա։

Անդրադառնալով Ռուսաստանի հետաքրքրությանը՝ Սիմոնյանը նշեց, որ «դա նորմալ է, մեծ տերության գործելաոճ է» և որևէ արտառոց բան չի նշանակում։ «Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում ազդեցություն ունենալ»։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս ԱԺ նախագահը հայտարարել է, որ «պատերազմի էջը փակված է» և խաղաղության օրակարգը հանրության կողմից ընդունված է։ Նրա համոզմամբ՝ այդ մոտեցումը «ևս մեկ անգամ կհաստատվի 2026 թվականի ընտրություններին»։

Հարցազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խորհրդարանի գործունեությանը, կառավարության որոշ խոստումների չկատարմանը և ընդդիմադիրների հետ հարաբերություններին։

Նարեկ Կիրակոսյան