ՀՀ գլխավոր դատախազի հրամանագրով համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։ 

– Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից: 

– Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

– Արդարադատության երրորդ դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Միքայելի Վեքիլյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից:

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից:

– Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Ռուբիկի Մարտիրոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Աշոտի Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից:

– Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: 

– Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Ռոբերտի Անտոնյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: