Ադրբեջանը դեռ փայփայում է Սյունիքի բռնակցման հույսը՝ չնայած մեր բոլոր զիջումներին. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 13:45
ԱՄՆ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները հաղթել են մի շարք նահանգներում, որտեղ տասնամյակներով գերիշխել են հանրապետականները
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է․ ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ չի դնում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Դա ունի շատ պարզ բացատրություն․ մեծ հաշվով Ադրբեջանը դեռ փայփայում է Սյունիքի անեքսիայի հույսը։ Նրանք ծրագրում են դա, նրանց հակահայկական, հայատյաց, համակարգային այս պրոպագանդան խոսում է դրա մասին»,- նշեց Զուրաբյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այսօրվա գրառմանը, որ «վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել», Զուրաբյանն արձագանքեց։

«Ես շատ մեծ անվստահություն ունեմ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որովհետև իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ որ ինքը առել էր այն Սու-30ՍՄ ինքնաթիռները, հետո գնացել ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ ինչ լուրջ տեխնիկա են առնում։ Իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրա հետ կապված հրթիռները, չի առել օդաչուների թրեյնինգի հետ կապված ծառայությունները, պահեստամասերի սպասարկումը և այլն։ Այսինքն՝ դրա վրա ծախսելով հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, մենք ձեռք էինք բերել մետաղալոմ։ Մետաղալոմ էինք ձեռք բերել, որը պատերազմի ժամանակ ոչ մի դեր չկատարեց։ Հիմա ես ո՞նց կարող եմ այդ մարդու ասածներին վստահել»,- ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։