Ինչու չեն մաքրվում Երևանի բակերը․ քաղաքացիները վճարում, բայց չեն պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Երևանի շատ շենքերի մուտքեր, բակեր ձյան առատ տեղումներից հետո սառցակալած են։ Որպեսզի նման պատկեր չլինի, համատիրությունները պետք է իրականացնեին ձնամաքրման աշխատանքներ․ մուտքերի և բակային հատվածների պատշաճ վիճակը հիմնականում նրանց պարտականությունն է։

Factor TV ահազանգած քաղաքացին պատմեց, որ չի վճարում համատիրության գումարը, քանի որ տարիներ առաջ փորձել է պարզել՝ ինչ ուղղությամբ են ծախսվում իր վճարած գումարները, սակայն ստացել է պատասխան, որ իրեն դատի կտան։

Օրենքի համաձայն՝ համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված, անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է։ Այն հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով։ Համատիրությունները ենթակա չեն ո՛չ քաղաքապետարաններին, ո՛չ թաղապետարաններին։

«Համատիրությունները ենթակա են միայն բնակիչների ընդհանուր ժողովին՝ ՀԿ-ի անալոգիայով։ Ընտրում են նախագահ, կարող են ընտրել վարչություն, վճար են տալիս, դրանով ձևավորվում է բյուջեն։ Բյուջեն կարող է դրամաշնորհներ ունենալ, դրամաշնորհներ կարող է ունենալ արտասահմանից, Հայաստանի դոնորներից, համայնքապետարանից կարող է դրամաշնորհ ունենալ»,- ասում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Այսինքն՝ գործող կարգավորումներով համատիրության նախագահի գործունեության նկատմամբ վերահսկողություն կարող են և պետք է իրականացնեն բնակիչները։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ գոհ չէ համատիրությունների աշխատանքից՝ նշելով, որ անհրաժեշտ է համատիրությունների հետ աշխատանքը կոորդինացնելու նոր մեխանիզմ։

Եթե բնակիչներին չի գոհացնում համատիրության նախագահի աշխատանքը, նրանք կարող են հրավիրել ընդհանուր ժողով, անվստահություն հայտնել նախագահին և նոր նախագահ ընտրել։

«Համատիրությունների մասին» օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա համար կառավարիչը ընդհանուր ժողովին ներկայացնում է այդ տարվա համատիրության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև հաջորդ տարվա եկամուտներն ու ծախսերը։ Ֆինանսական հաշվետվությունը կազմվում է տարվա վերջում, ստորագրվում նախագահի, կառավարչի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի կողմից և ներկայացվում ընդհանուր ժողովի հաստատմանը։ Եթե համատիրության մեջ ընդգրկված է մի քանի շենք, ֆինանսական հաշվետվությունը կազմվում է առանձին շենքերի համար։

«Բնակիչը պիտի էդ համատիրությանը ասի՝ հաշվետվություն տուր մեզ, բյուջեդ հրապարակի, հաջորդ տարի էդ փողերն ի՞նչ ես անելու»,- նշում է Բարսեղյանը։

Նա հիշեցնում է դեպք, երբ տարիներ առաջ քաղաքացին համատիրության նախագահից պահանջել է բյուջեն, սակայն այն չի ստացել և դիմել է դատարան՝ ստանալով թե՛ բյուջեն, թե՛ հաստիքացուցակը։

Ըստ Բարսեղյանի՝ խնդիրը ոչ թե օրենքի բացն է, այլ բնակիչների պասիվությունը։

Սոցցանցերում Factor TV-ի իրականացրած հարցմանը մասնակցած օգտատերերի մեծ մասը ևս դժգոհ է բակային հատվածների ձնամաքրման աշխատանքներից։ Ստացվում է, որ քաղաքացիները գոհ չեն, սակայն հետևողական չեն իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան