Ադրբեջանում օտարերկրյա դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակում է նախապատրաստվել

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է երկրում օտարերկրյա դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակման ծրագրման մասին։ Գերատեսչությունը հայտնել է, որ անցկացված քննչական միջոցառումների ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ադրբեջանի քաղաքացիներ՝ 2000 թվականին ծնված Իլգար Գուլիևը (մականունը՝ Աբու Զար ալ-Մուհաջիր), 2005 թվականին ծնված Ամին Փիրիևը (մականունը՝ Աբդուռաշիդ) և 2005 թվականին ծնված Էլվին Ալիզադեն (մականունը՝ Աբդուրահման ալ-Ազերի) ծրագրել են կրոնական ատելության հողի վրա ահաբեկչական հարձակում իրականացնել Բաքվում գտնվող օտարերկրյա դեսպանատան դեմ։

Նշվում է, որ անձինք հանցավոր հարաբերություններ են ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության Վիլայաթի-Խորասան զինված խմբավորման անդամների հետ։ Նրանք ձերբակալվել են Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դեսպանատան տարածքին մոտենալիս։

Իլգար Գուլիևին, Ամին Փիրիևին և Էլվին Ալիզադեին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 28-րդ, 214.2.1-րդ, 28-րդ, 214.2.3-րդ և 28-րդ, 214.2.6-րդ հոդվածներով (կրոնական ատելության հողի վրա նախկինում դավադրության մեջ ներգրավված անձանց խմբի կողմից ահաբեկչական գործողությունների նախապատրաստում, որպես զենք օգտագործվող առարկաների  օգտագործմամբ): Նրանք կալանավորվել են։

Չի հաղորդվում, թե որ երկրի դեսպանատան դեմ է հարձակումը ծրագրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի