Արման Ծառուկյանը մարզվել է ինքնաթիռում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը մարզվել է ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ։ Հայ մարտիկը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։
29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ UFC-ում հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։