Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնարկեց Ուկրաինայի նկատմամբ կամային հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որին մասնակցում է առաջին անգամ։

B խմբի առաջին տուրի խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցեց 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի հետ և կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ուկրաինացիներն ունեին նկատելի առավելություն և կարողացան բացել հաշիվը։ 26-րդ րոպեին աչքի ընկավ Վլադիսլավ Պերվեևը։

4 րոպե անց Հայաստանի հավաքականը խփեց պատասխան գոլը։ Հաշիվը հավասարեցրեց Միհրան Դերմենջյանը։ Հանդիպման նախավերջին րոպեին Դերմենջյանը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով Հայաստանի հավաքականին։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի B խմբում ընդգրկված են նաև Չեխիայի ու Լիտվայի հավաքականները, որոնք առաջին տուրի խաղում կմրցեն հունվարի 22-ին։ Հայ ֆուտզալիստները հաջորդ հանդիպումը կանցկացնեն hունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ից մրցելով Չեխիայի հավաքականի հետ։ Երրորդ տուրում hունվարի 28-ին մրցակիցը կլինի Լիտվայի հավաքականը։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը կկայանան Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։