50 հորատող գործադուլ է անում, ընկերությունը՝ նոր աշխատողներ փնտրում․ ինչ է կատարվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում

Լուրեր

29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ախթալայի և Շամլուղի հանքերի մոտ 50 հորատողներ շուրջ մեկ շաբաթ է՝ գործադուլ են անում։ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները պահանջ են ներկայացրել առաջին հերթին աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: 

«Խոսքը 20% բարձրացման մասին էր, քանի որ համարում են, որ իրենց կատարած աշխատանքի ծանրությունը, վտանգները չեն համապատասխանում ստացված եկամուտին։ Նրանք խոսում էին նաև անվտանգային պայմաններից»,- ասաց Դուլգարյանը։

Նրա խոսքով՝ աշխատողները մի քանի օր բանակցել են, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել: 

«Մոտ 40-50 մարդ հավաքվում է ընկերության դարպասների մոտ և սպասում են իրենց պահանջների իրականացմանը: Այսինքն, այլ գործողություններ չեն իրականացնում: Երեկ գործադուլ անողներն ասել են՝ լավ, գոնե այնքանով բարձրացրեք հիմա, որքանով որ դա հնարավոր է կարճաժամկետ կտրվածքում, իսկ երկարաժամկետ կտրվածքում, այսինքն՝ լինեն ծրագրեր, պայմանավորվածություններ, որ աշխատավարձերը կբարձրանան: Սակայն դա չի ընդունվել: Իրենց ասել են, որ ընկերությունը ունի որոշակի ֆինանսական դժվարություններ և այս պահին չի կարող նման գործարքի գնալ»,- նշեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ գործադուլ անողներից ոմանք արդեն ստացել են աշխատանքից հեռացման ծանուցումներ։ Այդ ֆոնին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ֆեյսբուքյան հայտարարությամբ նոր հորատողներ է փնտրում ստորգետնյա հանքում աշխատանքի համար՝ խոստանալով կայուն աշխատանք և մրցունակ աշխատավարձ։ Դուլգարյանը կարծում է, որ սա կարող է վկայել սպասվող կրճատումների մասին, և կոմբինատը, դժվար թե, աշխատավարձերի բարձրացում անի։ 

«Մի կողմից, իրավական առումով, գործատուն իրավունք ունի նման մոտեցում ցույց տալ: Բայց սոցիալական արդարության առումով, որքանո՞վ են այդ մարդիկ լսելի եղել, իրենք ունեցե՞լ են ինստիտուտներ, որոնք պետք է իրենց իրավունքներից խոսեին։ Միանշանակ, իրենց ազատումը աշխատանքից խնդրահարույց է, և վստահ եմ, որ նրանցից ոմանք միգուցե նաև իրենց իրավունքները պաշտպանեն դատարանում»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի, ո՛չ վարչական շրջանի ղեկավարի գրասենյակի հետ․ մեր զանգերն անպատասխան մնացին։  Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը երեկ  «Ազատությանը» հայտնել էր, որ Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպել են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների պահանջները քննարկելու համար:

Անի Թամրազյան