Ադեկվատ չէ՛ խոսել խաղաղությունից, երբ աշխարհը պատերազմի է պատրաստվում․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ՝ աշխարհը թևակոխել է գլոբալ վերադասավորումների և աշխարհակարգի փոփոխության փուլ, որն ուղեկցվելու է լուրջ ցնցումներով։ Factor TV-ի հետ զրույցում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին», որին միացել է նաև Հայաստանը, և նշել, որ դա վկայում է տարածաշրջանի հանդեպ աճող հետաքրքրության մասին։

Նրա խոսքով՝ Թրամփի նախաձեռնությունը շատ վերլուծաբաններ դիտարկում են որպես ՄԱԿ-ին այլընտրանք ստեղծելու գործընթաց։ Սեֆիլյանի համար հատկանշական է, որ Հայաստանը հայտնվել է այս նախաձեռնությանը միացած առաջին երկրների շարքում։ «Հետաքրքրական է, թե ինչու Հայաստանի նման փոքր երկիրը պիտի առաջին տասնյակում կամ առաջին հիսունի մեջ լիներ։ Բնականաբար, կարող ենք ասել, որ այս տարածաշրջանը, այս տարածքը, որտեղ Հայաստանն է գտնվում, իրենց հետաքրքրում է»,- ընդգծել է նա։

Սեֆիլյանը վստահ է, որ այս փոփոխությունների ֆոնին Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը մեծամասամբ համընկնում են Հայաստանի շահերի հետ, սակայն ըստ ընդդիմադիր գործչի՝ խնդիրը Հայաստանի ներկայիս իշխանություններն են, որոնց նա բնորոշել է որպես «ապազգային»։

«Երբ Հայաստանում ապազգային իշխանություններ են, ապա որևէ գերտերության հետ եթե փորձում են ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, բնականաբար, այդ պայմանավորվածությունները մեծամասամբ մեր շահերի դեմ են լինելու», – նշել է նա։

Ըստ նրա՝ թեև ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում զսպող դեր է խաղում, դա բացարձակ անվտանգության երաշխիք չէ։ Նա որպես օրինակ է բերել Սյունիքի իրավիճակը. «Այսօր Սյունիքը թշնամուն չի հաջողվել ռազմականորեն վերցնել, դա ամերիկացիների շնորհքն է»։ Սակայն, նրա խոսքով, թուրքական կողմը, չկարողանալով ռազմական էքսպանսիա իրականացնել, անցել է տնտեսական և հոգեբանական հարձակման, որի նպատակն է «տրորել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը»։

Սեֆիլյանը քննադատել է Ադրբեջանից բենզինի ներկրումը՝ այն համարելով ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական գործողություն։ «Ադրբեջանցիք ոչ թե տնտեսական խնդիր են լուծում այժմ, այլ այս առիթը ևս փորձում են օգտագործել մեր ազգային արժանապատվության տրորման նպատակով»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն ինքը այդ տեսակի բենզինը ներկրում է դրսից։

Ելքը, ըստ Սեֆիլյանի, քաղաքական դաշտի համախմբումն է։ Նա կոչ է անում միավորվել բոլոր այն ուժերին, որոնք ենթակա չեն գործող իշխանություններին կամ նախկին նախագահներին, որպեսզի ստեղծվի իրական այլընտրանք։

«Այն քաղաքական ուժերը, որոնք մտահոգ են, և այն քաղաքական ուժերը, որոնք իսկապես գործող իշխանությունների ենթակայության ներքո չեն գտնվում, պետք է խելք-խելքի տան»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան