Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով կհասնենք հավերժական ​​խաղաղության Կովկասում. սա է մեր նպատակը. Ալիև

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն իր անկախ պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չի ապրել, և սա յուրահատուկ զգացողություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում։

«Այսօր Հարավային Կովկասը ևս մտնում է զարգացման նոր փուլ։ Մենք խաղաղության մեջ ենք ապրում ընդամենը հինգ կամ վեց ամիս, մենք սովորում ենք դրան։ Մեր անկախ պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել, և դա հատուկ զգացողություն է։ Եվ, իհարկե, սա հրաշալի հնարավորություն է։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որոնցից երկիրը մեծապես կախված է։ Եվ սա երկու կողմերի համար շահեկան իրավիճակ է։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ մենք կհասնենք ոչ թե երկարաժամկետ, այլև հավերժական ​​խաղաղության Կովկասում։ Սա է մեր նպատակը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ անդրադառնալով Զայեդի մարդասիրական մրցանակին արժանանալուն։

Նա ասել է, թե իր համար մեծ պատիվ է ստանալ այդ հեղինակավոր մրցանակը, հատկապես, որ այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդի անունը, ինչը համարում է Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերի ճանաչում՝ ավելի քան երեսուն տարի տևած արյունահեղությունից, հակամարտությունից և պատերազմից հետո։

Ալիևը նաև շեշտել է, թե Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը տիրապետում է էներգետիկ ռեսուրսների և արտահանում է դրանք տարածաշրջանի այլ երկրներ: Վրաստանը տարիներ շարունակ Ադրբեջանից էներգիա է ներմուծել, և հիմա նույնն է անում նաև Հայաստանը:

Ինչ վերաբերում է Եվրոպային և Եվրամիությանը, ըստ նրա, էներգետիկ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել. արդեն իսկ բնական գազ են մատակարարում 16 երկրների, որոնցից 10-ը Եվրամիության անդամ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի