«Wizz Air»-ը չվերթներ կգործարկի դեպի Հունաստան
Տնտեսություն
20.01.2026 | 15:05
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 7-ից գործարկելու է չվերթներ դեպի Հունաստանի Հռոդոս կղզի:
«Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի»,- ասված է հաղորդագրությունում։