ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցը

Լուրեր

20.01.2026 | 14:41
2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը
20.01.2026 | 14:39
Ռուս մարզիկներին թույլատրել են մասնակցել Պարալիմպիկ խաղերին
20.01.2026 | 14:33
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ  նախարարները տարածաշրջանում իրավիճակն են քննարկել
20.01.2026 | 14:28
Վարչապետի թեկնածուն որոշված է, փետրվարի 12-ին անունը կհայտարարենք. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 14:20
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20.01.2026 | 14:11
Պետք է ունենանք առաջնորդ, որ գնա ուրիշ երկրից «որս» բերի, երկիրը պահի․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 13:59
Լավրովն անհնար է անվանել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին՝ ԵՏՄ-ի անդամ լինելու պայմաններում
20.01.2026 | 13:50
Նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
20.01.2026 | 13:48
Լարս ավտոճանապարհը բաց է
20.01.2026 | 13:39
«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար. Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 13:37
Մերկասառույց հանրապետության բոլոր ավտոճանապարհներին․ ՇՄՆ-ն զգուշացնում է
20.01.2026 | 13:27
Նարեկ Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
20.01.2026 | 13:19
Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններ մղվող նավթի ծավալը նվազել է՝ հասնելով 15 տարվա ամենացածր մակարդակին
20.01.2026 | 13:13
Հանսի Ֆլիկը 18-ամյա ֆուտբոլիստին արգելել է մարզվել «Բարսելոնայի» հետ
20.01.2026 | 13:11
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։

ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը զեկույցի սկզբում ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այս տարի Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը թևակոխում է իր
գործունեության 3-րդ տարին։ Ըստ էության, 2025 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է մեր ծառայության ինստիտուցիոնալ ձևավորման շրջափուլը, որի ժամկետը սահմանվել էր մեր երկրի օրենսդիր մարմնի կողմից «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Կարծում եմ՝ ավելորդ է հիմնավորել, որ արագ փոփոխվող աշխարհակարգի, անկայուն և հակամարտություններով լեցուն միջազգային իրադրության, տնտեսական, լոգիստիկ ու տեխնոլոգիական խելահեղ մրցավազքի, արհեստական բանականության ու տեխնոլոգիական նորամուծությունների բերած
մարտահրավերների պայմաններում կենսական է կանխատեսել, կանխարգելել, հակազդել ու խափանել մեր
պետությանը սպառնացող վտանգները, պաշտպանել ու ամրապնդել Հայաստանի Հանրապետության
պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը, բայց նաև տեսնել այն մարտավարական ու
ռազմավարական հնարավորությունները, որոնց օտագործումը վճռական կլինի մեր պետության
զարգացման ու հարատևության համար։

Մեր կողմից դիտարկվող աշխարհն ավելի ու ավելի փոխկապակցված է․ միաժամանակ և՛ հսկայական, և՛
փոքր։ Որպես Ծառայություն՝ մեզ հետաքրքրող գործընթացները պահանջում են մեր բոլոր զգայարանների
անընդհատ աշխատանքը տարածության մեջ՝ 360 աստիճան, ժամային բոլոր գոտիներում։

Մեզնից պահանջվում է կարևոր փաստերի ու երևույթների խորքը ներթափանցող, դրանք անկողմնակալ
վերլուծող, սուր ու պրագմատիկ միտք և մասնագիտական բարեվարքություն՝ ասելու համար մեր հետևություններն այնպես, ինչպես դրանք կան, որքան էլ, որ դժվար կամ անցանկալի լինեն դրանք։ Մեր աշխատանքի թիրախը պետությունների, խմբերի, անհատների վատ կամ վնասակար մտադրություններն ու գործողություններն են, վտանգավոր երևույթները, իսկ մեր կենտրոնացումը մեր պետությանը, մեր ժողովրդավարությանը սպառնացող վնասակար դերակատարներն են ու մեր զարգացման խոչընդոտները։

Ընդհանրապես, հետախուզական ծառայությունները «լավ լուրեր» քիչ են հաղորդում, իսկ ավելի ճիշտ,
հետախուզության «լավ լուրերին» հանրությունը, այդ թվում՝ մեր ընտանիքներն ու ընկերները, գլխավորապես անիրազեկ են, և այս առումով, մեր ծառայությունն էլ բացառություն չէ։ Մենք բացառություն չենք նաև մեր «վատ լուրերի» իմաստով։

Եվ ուրեմն, հարց կարող է առաջանալ․ ինչո՞վ ենք մենք տարբերվում այլ երկրների ծառայություններից կամ
ինչո՞վ ենք մենք բացառիկ։ Ծառայությունում մենք կարծում ենք, որ այդ հարցի պատասխանը հնչում է մեր
ամենասիրելի երկու բառով՝ Հայաստանի Հանրապետություն։ Ահա մեր բացառիկության էությունն ու անփոփոխ նպատակակետը։ Ահա մեր «լավ լուրերի» իրազեկ հասցեատերը – Հայաստանի Հանրապետություն։

Մենք բոլորս Ծառայությանը միացել ենք հենց այս նպատակը սպասարկելու համար։ Իսկ այս նպատակը
լավագույնս սպասարկելու համար մեզ անհրաժեշտ է անհոգնել կրթվել ու զարգացնել մեր հմտությունները,
մարզել մեր միտքն ու բաց պահել այն անծանոթ և փոփոխվող աշխարհի հանդեպ, ինքնաքննադատորեն
վերաբերվել մեր իսկ ստեղծած բոլոր արդյունքներին, զարգացնել խնդիրները ստեղծագործական ու նորարարական ձևով լուծելու մեր ջիղը, զարգանալ ամեն օր, ամեն ժամ»։

Ստորև ներկայացնում ենք նաև զեկույցի «Ռազմաքաղաքական ռիսկեր» ենթագլուխը։

Ռազմաքաղաքական ռիսկեր

Ադրբեջան-Հայաստան

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8- ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։

Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։

Ռուսաստան-Ուկրաինա

2026 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է։

Իսրայել-Իրան

2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձ հարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի՝ ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։

Մերձավոր Արևելք

2026 թվականին Մերձավոր Արևելքում, հավանաբար, կպահպանվի զինված բախումների շարունակման ռիսկը։

Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին

2026 թվականի ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային։

Հավանական է կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասարար գործողությունների, վնասակար կիբեռ գործողությունների իրականացումը, ինչպես նաև «գետնի վրա» գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը։

Միջազգային ահաբեկչությունը

2026 թվականին միջազգային ահաբեկչությունը կշարունակի մնալ անընդհատ զարգացող և վերափոխվող համաշխարհային սպառնալիք՝ ներառելով ավելի լայն աշխարհագրություն։

Տեխնոլոգիական

Ռազմադաշտում նոր զինատեսակները փորձարկելու լայն հնարավորությունները կարագացնեն «արտադրանք-փորձարկում  կիրառում» շղթան։

Ռազմական

Մեծ հավանականությամբ կընդլայնվի դրոնների դեմ պայքարում դրոնների դերը, նոր հեռանկարներ կստեղծվեն անօդաչու-օդաչու ավիացիայի ինտեգրման համար։ Արհեստական բանականությունը, մեծ հավանականությամբ կշարունակի սահմանափակել մարդու դերը ռազմադաշտում՝ չփոխարինելով, սակայն վերափոխելով հրամանատարի գործառույթները որոշումների կայացման գործընթացում։

Տնտեսական և ենթակառուցվածքային ռիսկեր ու հնարավորություններ

Մեծ հավանականությամբ մեր տարածաշրջանում թե տնտեսական, թե ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան կպահպանվի 2026 թվականին։ Մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում այլ շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է դրսևորվել թե ֆիզիկական սահմանափակումներով, թե տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, և թե վնասարար այլ գործողությունների դրսևորումներով։

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։