Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է առաջիկա ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու, իշխանափոխության հեռանկարի, Արցախի և գերիների հարցի, ինչպես նաև՝ իրենց ուժին ուղղված մեղադրանքների մասին։

Մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության որոշումը՝ Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ այն կայացվել է տարբեր քննարկումների արդյունքում՝ գտնելով, որ դա ամենաարդյունավետ ձևաչափն է։

Առաքելյանը վստահ է, որ իշխանափոխության հասնել հնարավոր է մի քանի ընդդիմադիր ուժերի համախմբման միջոցով։ «Այն սցենարը, որ մի քանի ընդդիմադիր ուժեր, միավորվելով, հնարավորություն կունենան իշխանափոխություն անել, իմ տեսակետով իրատեսական է։ Ի վերջո, ժողովրդի կամքն է, որովհետև մենք բազմիցս նշել ենք, որ շատ կարևոր է, որ իշխանափոխությունը տեղի ունենա ընտրություններով, որի նախադեպը Հայաստանում դեռևս չկա»։

Անդրադառնալով իր և Մանե Թանդիլյանի՝ ընտրական ցուցակում չընդգրկվելու հարցին՝ Առաքելյանը շեշտել է, որ իրենց կուսակցությունում խրախուսվում է թիմակիցների առաջխաղացումը, և նրանք չեն սահմանափակվում «մեկ-երկու հոգու ներգրավվածությամբ»։

«Մենք այն կուսակցությունն ենք, որ թիմակիցների ակտիվ ներգրավումը և առաջընթացը կուսակցության նախագահի գլխավորությամբ ոչ թե չի խոչընդոտվում, այլ խրախուսվում է, և ոչ թե մեկ-երկու հոգու ներգրավվածությամբ պետք է սահմանափակվենք՝ «մարդ-կուսակցություն»-ների մոդելով։ Հետևաբար մեր թիմում կան մարդիկ, որոնք, վստահ եմ, իրենց առաքելությամբ մեծ ծառայություն կմատուցեն հայրենիքին՝ անկախ իրենց կարգավիճակից»։

Ի պատասխան դիտարկման, թե իշխանությունները կարող են դաշինքի անդամ երկու կուսակցությունների տարբերանշանները (Մասիս սարը և Արցախն ու յոթ շրջանները) որակել որպես ռևանշիզմի դրսևորում, Առաքելյանը նշել է. «Մասիսի նշանը Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա է, որը պետական խորհրդանիշ է։ Հետևաբար, այդ տեսանկյունից չեմ կարծում, որ Մասիսի արտացոլումը որևէ խորհրդանշում բազմաթիվ տեղեր կա»։

Նա նաև քննադատել է իշխանությանը՝ սահմանազատման գործընթացի դանդաղման համար։ «Մենք արդեն մեկ տարուց ավելի է Ադրբեջանի հետ ունենք ուժի մեջ մտած բացառապես մեկ փաստաթուղթ՝ այդ սահմանազատման կանոնակարգը։ Այս ուժի մեջ մտած փաստաթուղթը արդեն մեկ տարուց ավելի է՝ չի գործում։ Այսինքն՝ Ադրբեջանը մեր հետ փաստաթուղթ է ստորագրել ու այս փաստաթղթով փոխադարձ պարտավորությունները չի կատարում»։

Մեսրոպ Առաքելյանը հերքել է այն պնդումները, թե իրենց դաշինքը ռուսամետ է կամ ուղղորդվում է Մոսկվայից։

«Այդ դավադրապաշտությունը կամ այդ ֆեյսբուքյան գրառումները վաղուց արդեն մեզ համար այդպես քննարկման առարկա էլ չեն դառնում։ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը ընկերներ են, բազմաթիվ նաև ինչ-որ համատեղ ծրագրեր և՛ Արցախում, և՛ Հայաստանում իրականացրել են։ Այդ տեսանկյունից, նրանց հայրենասիրությունը և նրանց ընդհանուրությունը իրենց ընդհանուր հայրենիքն է», – ասել է նա՝ հավելելով. «Միանշանակ հերքում ենք նման որևիցե պիտակ, երբեք չի եղել»։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան