Քնում են մեքենայում, սպասում օրերով․ հայկական բազմաթիվ բեռնատարներ մնում են Վրաստանի և ՌԴ տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Բեռնատարի վարորդ Կարեն Ազիզյանն արդեն երեք օր է՝ Վրաստանի տարածքում է։ Պատմում է՝ վատ եղանակի պատճառով հայկական ապրանքներով բարձված ավելի քան 200 բեռնատար է մնացել այնտեղ։ Քնում են մեքենայում, սնվում՝ սննդի հարակից օբյեկտներում։ Ասում է՝ առաջնահերթություն է տրվում վրացական բեռներին, տարբերակում կա անգամ Վրաստանից Հայաստան արտահանվող բեռների պարագայում։ 

Ազիզյանի բեռնատարը բարձված է հայկական արտադրության ըմպելիքներով, որոնք պահպանության հատուկ պայմանների կամ ժամկետի խնդիր չունեն։ Բայց կան վարորդներ, որոնց բեռները պահանջում են սառնարանային պայմաններ և սպասման ամեն ժամը զգալիորեն ավելացնում է փոխադրման ծախսերը։

Իրավիճակը հատկապես բարդ է Վերին Լարսի անցակետում։ Այս պահին շուրջ 2000 բեռնատար մնացել է սահմանին կանգնած։ 

Դրանց շարքում կան հարյուրավոր հայկական բեռնատարներ։ Խնդիրն ավելի է սրվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՌԴ-ի տարածքում նախկինում գործող 180 օրվա փոխարեն սահմանային մուտքի թույլատրելի ժամկետը կրճատվել է մինչև 90 օր։ Քննարկում կա, որ բեռնատարների համար մուտքի թույլատրելի ժամկետը նորից  դառնա 180 օր, նշում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկն էլ առաջարկել է Ռուսաստան մուտքի թույլտվության 90-օրյա ժամկետը 30 օր դարձնել։ Բեժանյանի խոսքով՝ հարցը դեռ Դումայի լիագումար նիստի օրակարգ չի մտել, իսկ ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել է, որ դա միջազգային փոխադրողներին չի վերաբերվի։ 

Ըստ Տաթևիկ Բեժանյանի՝ շուրջ 100 բեռնափոխադրող վարորդ մուտքի արգելք ունի։ Վրաց-ռուսական սահմանը դեռ չհատած մեր զրուցակիցն էլ հայտնեց, որ մարդատար մեքենաների շարժն արդեն վերականգնվել է։ Հույս ունեն, որ ձյան դադարից հետո ճանապարհն արագ կմաքրվի, և բեռնատարներն էլ կկարողանան անցնել սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան