ԵՎ ՄԻ ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏԻԿ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 13․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
22.11.2024 | 20:48
Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին
22.11.2024 | 20:33
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից
22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
Բոլորը

«Դրախտիկը ամենալավ գյուղն է աշխարհում, իմ նկարներում հենց իմ գյուղն է պատկերված։ Նկարչությունն իմ ապագան է։ Երազում եմ դառնալ լավ մասնագետ և իմ ցուցահանդեսներն ունենալ մայրաքաղաքում»,- ասում է 16-ամյա Լիանա Խաչատրյանը։

Նա նկարազարդել է գյուղի դպրոցի քանդված պատերը՝ փորձելով այդկերպ քողարկել տխուր պատկերը։

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղն ունի 1006 գրանցված բնակիչ։ Մինչև 1988 թիվը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Արցախյան շարժման տարիներին վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած և Արծվաշեն գյուղից տեղահանված հայերով:

Դրախտիկում չեն գործում արվեստի խմբակներ։ Տաղանդավոր երեխաները զրկված են կարողությունները զարգացնելու հնարավորությունից։ Մշակույթի տան բացակայության պայմաններում երեխաները համերգներ են կազմակերպում դպրոցի դահլիճում։ 13-ամյա Անդրանիկ Հայրապետյանն ու ընկերը մեծ ոգևորությամբ են երգում, նրանք ինքնուրույն են սովորում երգերը՝ առանց մասնագետի օգնության։ Անդրանիկը հանրահայտ երգիչ դառնալու հավակնություններ ունի: «Երազում եմ, որ մեր գյուղում գործի երգի խմբակ, որ ավելի լավ սովորեմ երգել»,- ասում է նա։

Մինչև 2000 թվականը Դրախտիկում գործել է մշակույթի տուն։ 1960 թվին կառուցված շենքի պահպանման գումար պետությունը չի տրամադրել։ 18 տարի առաջ Մշակույթի տան շենքը վերջնակապես փլուզվել է։ Արվեստի խմբակներում կրթվել ցանկացող դրախտիկցի երեխաները հասնում են Ճամբարակ՝ 22 կմ հեռու։

Դրախտիկի դպրոցի շենքը կառուցվել է 1956 թվականին։ Մինչև 1988 թիվը դպրոցում սովորել են ադրբեջանցի երեխաներ։ 62 տարվա ընթացքում դպրոցը երբեք չի վերանորոգվել։ Երեխաները սովորում են ցեմենտի վրա՝ մաշված կահույքով դասարաններում։ Դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանն ահազանգում է, որ քարուքանդ դպրոցում հնարավոր չէ որակյալ կրթություն ապահովել․ «Երեխաների կրթության որակը տուժում է հատկապես ձմռանը՝ սեզոնային խիստ ցրտերով պայմանավորված։ Եթե երեխան սովորում է ցեմենտի վրա, չկա հատակ, չկա պատուհան, նորմալ պայմաններ չկան, բնականաբար, դա ազդում է ուսման որակի վրա»։

Հակառակ անմխիթար պայմաններին, աշակերտների թիվը Դրախտիկում տարեցտարի ավելանում է։ 2015-2016 ուսումնական տարում դպրոցում սովորել է 141 աշակերտ, 2016-2017 ուստարում՝ 143, 2017-2018 ուստարում՝ 148 աշակերտ։ Ներկայում Դրախտիկի դպրոցում սովորողների թիվն ամենամեծն է անկախությունից ի վեր՝ 158 աշակերտ։

2016 թվականի ապրիլին փոթորիկը վնասել է դպրոցի մարզադահլիճի պատուհանները և հիմա երեխաները ֆիզկուլտուրա առարկան պարապում են բացօթյա։ «Նման պայմաններում աշխատում ենք մինիմալ կերպ անցկացնել դասը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի երեխաները չվնասվեն, միաժամանակ տեղյակ լինեն ֆիզկուլտուրայի վարժություններին, խաղերին, որոնք ընդգրկված են ուսուցման պրոցեսի մեջ»,- ասում է Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կորյուն Թուխտարյանը:

Մարզադահլիճի տանիքը վերանորոգվել է «Վորլդ Վիժն» կազմակերպության միջոցներով։ Դպրոցական ծրագրով պահանջվող ոչ մի պայման մարզադահլիճում ապահովված չէ։ Դահլիճը չունի լուսամուտներ, կահավորված չէ մարզագույքով, պատերը խոնավ են։ Դրախտիկը բաժանվում է 2 մասի։ Դպրոցը տեղակայված է վերին հատվածում։ Փոքր Դրախտիկի երեխաները 3 կիլոմետր ճանապարհ են անցնում մինչև հասնեն դպրոց։ Ճանապարհածախսի փոխհատուցման խնդրանքով դպրոցը դիմել է Գեղարքունիքի մարզպետարան։ Մերժել են՝ հիմնավորելով, որ երեխաները չեն համարվում երթևեկող աշակերտներ։