«Մի պատգամավոր ասել ա՝ շատ ա, հետո կնայեմ»․ Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ 11-րդ նստաշրջանի քառօրյան։ Նիստի մեկնարկին պատգամավոր Գեղամ Մանուկյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա հետաքրքրվեց՝ հանձնաժողովի զեկույցը չի՞ հրապարակվելու, չի՞ ներկայացվելու Ազգային ժողովին։

Սիմոնյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ Գեղամ Մանուկյանը ծանոթացել է զեկույցին։

«Ես կոչ եմ անում այդ զեկույցի մասին, 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող պատգամավորներին՝ ընդդիմադիր պատգամավորներին, գոնե ծանոթանալ։ Բացի ձեզանից և ևս մեկ հոգուց, որևիցե մեկը չի ծանոթացել։ Դուք, դե, ասում եմ, մի հոգի, երկու հոգի է ծանոթացել, դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու։ Միևնույն ժամանակ ասում եք՝ եկե՛ք դահլիճում արեք։ Մի քիչ, կարծում եմ, տրամաբանական չէ»,- նշեց ԱԺ նախագահը։

Մանուկյանը պնդեց, զեկույց որպես այդպիսին, ներկայացված չէ Ազգային ժողովին։ Ընդգծեց՝ որոշ պատգամավորներ կան «Հայաստան» խմբակցությունից, որոնք տարիների շարունակ ամենագաղտնի տեղեկատվության տիրապետող են եղել, հիմա այդ իրավունքից զրկված են։

«Թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղին։ Այն փաստը, որ Ազգային ժողովի 107 պատգամավորները պետք է ծանոթանան, իրողություն է։ Գնացե՛ք առաջին բաժին, ծանոթացե՛ք։ Ես չեմ հասկանում, լոկացիայի խնդի՞ր ենք մենք այստեղ քննարկում։ Դահլիճը լավն է, լույսը շատ է։ Գնացե՛ք, ծանոթացե՛ք։ Ինչի՞ չեք գնացել ծանոթանալու։ Կես տարի անցել է, ամեն հարցազրույցին, մեր լրագրողները, մնացած բոլորը առիթը բաց չեն թողնում թողնում սրա մասին խոսելուց»,-ի պատասխան նշեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։