Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ աջակցում են Մայր Աթոռին և թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մասյացոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հայտարարությամբ իրենց զորակցությունն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ վերահաստատելով հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ճանաչելով թեմի առաջնորդական տեղապահի նշանակումը։

«Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

  • Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։
  • Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն։
  • Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առջև։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել» (Ա Կորնթ. 6։6-7)։

Տ. Մխիթար քհն. Ալոյան – Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան – Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Անդրեաս քհն. Թավադյան – Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Թաթուլ քհն. Գասպարյան – Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան – Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Դերենիկ քհն. Միքայելյան – Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Եփրեմ քհն. Հարությունյան – Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Միքայել քհն. Նուրիջանյան – Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Հովակիմ քհն. Հարությունյան – Վարդաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Ղազար քհն. Թորոսյան – Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան – Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Արծրուն քհն. Միքայելյան – Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան – Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ,

Տ. Հովսեփ քհն. Սարգսյան – Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան – Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Բենիամին քհն. Ծատուրյան – Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Արտաշես քհն. Հակոբյան – Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Տիրան քհն. Նահապետյան – Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ,

Տ. Հարություն քհն. Հակոբյան – Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,

Արսեն սրկ. Զոհրաբյան,

Ռոբերտ սրկ. Տերտերյան»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջում է իրեն վերականգնել Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում․ հոգևորականը դատի է տվել Մայր Աթոռին։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։