Սամվել Կարապետյանին նորից ԱԱԾ մեկուսարան են տանում․ դատարանը փոխել է խափանման միջոցը

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխվել է կալանքով, Կարապետյանը կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Դատախազությունը բողոքարկել էր Կարապետյանի նկատմամբ տնային կալանք և գրավ կիրառելու որոշումը և պահանջում էր նրան կրկին կալանավայր տեղափոխել։

Հավելենք, որ խափանման միջոցը փոխած դատավորը Սուրեն Խաչատրյանն է, որը վերջերս է առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։

Դեկտեմբերի 30-ին էր դատարանը փոխել Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինել գրավով ու տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ-ից տուն տեղափոխվեց։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարել էր և Կարապետյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց կալանքը, որն օգոստոսի 15-ին ևս 2 ամսով երկարաձգվել էր։ Ավելի ուշ նրան առաջադրվել էր նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ շաբաթներ առաջ մեղադրանքը փոփոխվեց և լրացվեց. Սամվել Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Անի Թամրազյան