Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» իմացավ մրցակցին փլեյ-օֆֆում
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Նոան» կմրցի հոլանդական «Ազ Ալկմարի» հետ, որը Լիգայի փուլում գրավել էր 14-րդ տեղը։ Երևանյան ակումբի մյուս հավանական մրցակիցը սլովենական «Ցելյեն» էր։
Անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կկայանան փետրվարի 19-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Նիդերլանդներում։
«Նոայի» ու «Ազ Ալկմարի» դիմակայության հաղթողը 1/8 եզրափակիչում կմրցի կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։ Այդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 27-ին։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ 6 խաղում «Նոան» հաղթել էր խորվաթական «Ռիեկային» (1։0) ու լեհական «Լեգիային» (1։0), ոչ-ոքի խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ, պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2) ու Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյին» (0։2) և 8 միավորով գրավել 19-րդ տեղը։