ՊՊԾ աշխատակիցներին ասացի` հիմքեր ներկայացրեք, այլապես լրագրողներին դուրս հանելն անհիմն է. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

«Ես նրանց ասել եմ, որ եթե դուք այստեղ եկել եք որպես հրավիրված անձինք, որպես քաղաքացիներ, ես ձեզ կպաշտպանեմ և չեմ թողնի, որ ձեզ դուրս հրավիրեն, որովհետև դրա իրավունքը որևէ մեկը չունի օրենքով սահմանված կարգով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ՊՊԾ աշխատակիցների կողմից «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին ԱԺ-ից հեռացնելուն։

«Առաջին փորձի ժամանակ, երբ ՊՊԾ աշխատակիցները փորձեցին նրանց դուրս հրավիրել, ես ասացի, որ ներկայացրեք հիմքեր, այլապես նրանց դուրս հանելը անօրինական է և անհիմն: ՊՊԾ աշխատակիցներ դուրս եկան: Որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ ասացին՝ դուրս եկե՛ք, և Քնարն ու Սոնան դուրս եկան նիստերի դահլիճից: Եթե նրանք դուրս չգային և պահանջեին օրինական հիմքեր, վստահաբար, նրանք կշարունակեին մնալ նիստերի դահլիճում»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դահլիճից դուրս հանեցին երկրորդ փորձից, երբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը միջանցքում կարճ զրույց ունեցավ «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով»-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մինչ այդ՝ Քոչարյանը ՊՊԾ աշխատակիցներին փոխանցել էր, որ լրագրողները չեն խանգարում, կարող են մնալ դահլիճում։

Հիշեցնենք, որ այսօր ՊՊԾ աշխատակիցները խորհրդարանի շենքից հեռացրին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։ Հինավորեցին, որ նրանք զրկված են ԱԺ հավատարմագրումից և պատգամավորի կողմից տրված անցագրով չեն կարող խորհրդարանում լրատվական գործունեություն իրականացնել։ Լրագրողները 414 դահլիճում էին՝ «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին․ այդ դահլիճում էր նաև նրանց անցագիր տված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։