Տիմոշենկոն հայտարարել է, որ իր հաշիվներն արգելափակվել են և չի կարողանա գրավ վճարել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր հաշիվներն արգելափակվել են՝ մինչև դատարանը որոշում կայացնի իր խափանման միջոցի վերաբերյալ, գրում է Current time-ը։

«Ի՞նչն է սյուրռեալիստական։ Դա այն է, երբ դուք ծրագրում եք գրավ վճարել ակնհայտորեն կեղծված քաղաքական գործի համար՝ օգտագործելով ինչ-որ անհեռատես «դիկտատորի» քաղաքական հետապնդման համար որպես փոխհատուցում ստացված գումարը։ Բայց դուք չեք կարող դա անել, որովհետև ձեր հաշիվները սառեցվել են դեռևս դատարանի որոշումից առաջ»,- գրել է նա։

Հունվարի 16-ին Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը որոշում կկայացնի քաղաքական գործչի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ՝ պաշտոնատար անձին անօրինական օգուտ առաջարկելու կամ տրամադրելու դեպքով (Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 4-րդ մասը):

Կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մասնագիտացված դատախազության դատախազ Վիտալի Գրեչիշկինը հաստատել է, որ մեղադրական  կողմը կպահանջի 50 միլիոն գրիվնայի (1,1 միլիոն դոլար) չափով գրավ և կսահմանի ընթացակարգային պարտավորություններ:

Տիմոշենկոյին կասկածում են այլ խմբակցությունների մի քանի պատգամավորների «անօրինական արտոնություններ» առաջարկելու մեջ՝ որոշակի օրինագծերի օգտին կամ դեմ քվեարկելու դիմաց։ Նրա ղեկավարած կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվել։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք նա իսկապես գումար է առաջարկել պատգամավորներին, Տիմոշենկոն պատասխանել է, որ «երբեք նման զրույց չի եղել»։

Երբ նրան մատնանշել են, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) կողմից հրապարակված ձայնագրությունները պարունակում են «մեծամասնությանը ոչնչացնելու» ցանկության մասին արտահայտություն, Տիմոշենկոն հերքել է. «Ես ձեզ ասում եմ, որ այդ զրույցը գոյություն չունի։ Եվ ես հույս ունեմ, որ այսօր մեզ կտրամադրվեն այս նյութերը՝ բնօրինակը՝ ուսումնասիրության համար։ Եվ մենք կանցկացնենք անկախ փորձաքննություն, որը կտա բոլոր պատասխանները։ Սա լիովին կազմակերպված քաղաքական հնարք է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի