Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Եթե եռօրյա ժամկետում ավագանու անդամները հետ չվերցնեն մանդատից հրաժարվելու մասին իրենց դիմումները, միայն այդ դեպքում կարող են դադարեցվել նրանց լիազորությունները։ Այս նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 15-ի նիստի օրակարգում։

Գործող օրենքով՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։

Նախագծում նշվում է, որ երբ համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը ավագանու անդամի հրաժարականի դիմումը ստանալուց անմիջապես հետո՝ եռօրյա ժամկետը չլրացած, արձանագրության հետ միասին այն փոխանցում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և անմիջապես կազմվում է լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն։ Նման զարգացումը, ըստ հիմնավորման, ավագանու անդամին զրկում է հրաժարականի դիմումը եռօրյա ժամկետում հետ վերցնելու՝ նախագծով նախատեսվող իրավունքից։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3.1-ին մասով համանման կարգավորում արդեն իսկ նախատեսված է համայնքի ղեկավարի համար։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը կարող է եռօրյա ժամկետում հետ վերցնել, իսկ այդ ժամկետում դիմումը հետ չվերցնելու դեպքում աշխատակազմի քարտուղարը համայնքի ավագանուն ծանուցելուց հետո կազմում է լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն։

Հաշվի առնելով այս կետը՝ օրենքի նախագծով առաջարկվում է, որ աշխատակազմի քարտուղարը ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրությունը կազմի միայն այն դեպքում, երբ ավագանու անդամը եռօրյա ժամկետում հետ չի վերցրել իր հրաժարականի դիմումը։

Նախագծում նշվում է նաև, որ որ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամի հրաժարականի վերաբերյալ ներկայացված առաջարկությունը վերաբերում է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։

Արփի Հակոբյան