Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այսօր հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին և մարզչական շտաբին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով մարզիկներին, նշել է՝ տարիներ առաջ դժվար կլիներ հավատալ այն հաջողությանը, որն այսօր գրանցել է ազգային ընտրանին։

«Առաջին հերթին ձեր աշխատանքի, համատեղ ջանքի շնորհիվ ցույց եք տվել, որ դա հնարավոր է, ու եթե այստեղ հասել ենք, ուրեմն կարող ենք ավելի մեծ հաջողություններ ունենալ։ Վստահ եմ՝ ձեր մոտիվացիան, էներգիան ու թիմային միջավայրն այդ հնարավորություններն ընձեռում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հաջողություն մաղթել նրանց առաջիկա մրցաշարում:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է․ «Հաշվի առնելով այն ճանապարհը, որն անցել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարիների ընթացքում, ես բացարձակ չեմ կասկածում, որ ամենակարևորը, ինչ մենք կտեսնենք, նվիրումն է»:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ում առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 22-ին Ուկրաինայի հետ։ Երկրորդ տուրում մեր թիմը կհանդիպի Չեխիայի ընտրանուն, իսկ խմբային փուլի վերջին խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմի մրցակիցը Լիտվայի հավաքականն է։