Մեծ ներդրումներ և փողեր են ներհոսելու մեր տարածաշրջան․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

«Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում»,- այս մասին Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի, առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Եվ, իհարկե, սրանում դեր ունեն այն բոլոր պրոցեսները, որ տեղի են ունեցել ժամեր առաջ։ Միջավայրն ամբողջությամբ փոխվում է։ Ես ուզում եմ նաև Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետև այս ամենը շատ մեծ հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանի համար»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։

«Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է։ Ակնհայտ է, թե ինչ գործողություններում և ինչպես պետք է ներգրավված լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ, այո, Եվրամիության մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաև Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը և կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում։

Հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա, և մենք հույս ունենք, որ այն պրոցեսները, որոնք տրամաբանորեն և քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը, և սա իսկապես անհավատալի և աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում, իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը, ըստ էության, արդեն որոշված են»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։