Փաշինյանն ամիսը մեկ Պուտինին է հանդիպում, Սոլովյովի թեման մեզնից ավելի լավ բարձրաձայնելու հնարավորություն ունի․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
Բոլորը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու կոչին, այն որակել է անթույլատրելի՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ցանկացած արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին, անկախ աղբյուրից, պետք է արժանանա նույնպիսի գնահատականի։ Նա նաև խոսել է 2026թ. ընտրությունների, ընդդիմության հնարավոր միավորման և իշխանության կողմից «հիբրիդային պատերազմի» թեմայի արծարծման մասին։

Մեկնաբանելով Սոլովյովի հայտարարությունը՝ Աբրահամյանը նշել է, որ այն դատապարտելի է, սակայն խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ «Անթույլատրելի է ցանկացած երկրի, կլինի Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, եվրոպական որևէ երկիր, հարևան երկիր, հայտարարություն, որում կոչ կլինի Հայաստանի ոչ միայն ռազմական ուժի ճանապարհով որևէ խնդիր լուծելու, այլ առհասարակ միջամտելու Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին»,- ընդգծել է պատգամավորը։

Նա զուգահեռներ է անցկացրել ՀՀ իշխանության կողմից Եվրամիությանը ուղղված՝ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմին» դիմակայելու հարցում աջակցության հայտի հետ՝ երկուսն էլ համարելով արտաքին ներգրավվածության դրսևորումներ։ «Հիմա ինչի՞ եք դուք, օրինակ, Սոլովյովի ասածը ընդունում որպես թշնամական գործողություն, իսկ օրինակ, եվրոպական ներգրավվածությունը, որի ձևակերպումները, իհարկե, քաղաքակիրթ են և էականորեն տարբերվում են, դուք համարում եք լրիվ այլ բան։ Ես այստեղ տեսնում եմ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը դեպի Հայաստան բերելու խնդիր, որը բնականաբար մեր շահերից չի կարող բխել»,- նշել է Աբրահամյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն ունի ուղիղ խողովակներ՝ նման հարցերը Մոսկվայի հետ քննարկելու համար, և փորձում է արտաքին սպառնալիքի թեման ծառայեցնել ներքաղաքական նպատակներին։

Անդրադառնալով 2026 թվականի ընտրություններին՝ Տիգրան Աբրահամյանը մեղադրել է իշխանությանը՝ ընտրություններից մեկ տարի առաջ ընդդիմադիր դաշտը թուլացնելու նպատակով քաղաքական հետապնդումներ և կալանավորումներ իրականացնելու մեջ։

Հարցին, թե հնարավո՞ր է «Հանրապետական» կուսակցության ընտրական դաշինքը Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերի հետ, Աբրահամյանը պատասխանել է. «Դե, բնականաբար, հնարավոր է»։ Սակայն նա շեշտել է, որ ցանկացած համագործակցություն պետք է հիմնված լինի հստակ օրակարգի և փաստաթղթային պայմանավորվածությունների վրա։ «Երբ որ ձևավորվում է պայմանավորվածություն, այդ պայմանավորությունը լինում է թղթի վրա գրված։ Այսինքն՝ թղթի վրա գրվում է այն օրակարգը, այն պայմանավորվածությունները, որոնց հիման վրա դու ոչ միայն աջակցում ես այս կամ այն թեկնածուին, այլ դու ինչի տակ ես ստորագրություն դնում»։

Այս համատեքստում նա կտրականապես բացառել է Միութենական պետությանը միանալու գաղափարը՝ այն համարելով ՀՀԿ-ի համար «կարմիր գիծ»։ «Մենք միութենական պետության հետ կապված այդ հայտարարությունների գնահատականը տվել ենք, մենք մեր ապագան դրա շրջանակներում չենք դիտարկում, և մեր համար այս պահին այդ թեման քննարկելի էլ չէ»,- հայտարարել է պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան