ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Գրենլանդիան բռնակցելու մասին օրինագիծ է ներկայացվել

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Ֆլորիդայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​​​անդամ Ռենդի Ֆայնը քննարկման է ներկայացրել Գրենլանդիայի բռնակցման և նահանգի կարգավիճակի տրամադրման  մասին օրենքի նախագիծ: Ներկայացուցիչների պալատի կայքի հաղորդագրության համաձայն՝ օրինագիծը նպատակ ունի «ապահովել ԱՄՆ ռազմավարական ազգային անվտանգության շահերն Արկտիկայում և հակազդել Չինաստանից և Ռուսաստանից եկող աճող սպառնալիքներին», գրում է The Insider-ը։

«Գրենլանդիան հեռավոր ֆորպոստ չէ, որը մենք կարող ենք անտեսել. այն կենսականորեն կարևոր ազգային անվտանգության ռեսուրս է։ Ով էլ վերահսկի Գրենլանդիան, վերահսկում է Արկտիկայի հիմնական նավագնացության ուղիները և անվտանգության ճարտարապետությունը, որը պաշտպանում է Միացյալ Նահանգները: Ամերիկան ​​չի կարող իր ապագան թողնել այն ռեժիմների ձեռքում, որոնք արհամարհում են մեր արժեքները և ձգտում են խաթարել մեր անվտանգությունը»,- նշել է կոնգրեսական Ֆայնը:

Օրինագծում նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն «իրավասու է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ ձգտելով բանակցություններ սկսել Դանիայի Թագավորության հետ՝ Գրենլանդիան որպես Միացյալ Նահանգների տարածք բռնակցելու կամ այլ կերպ ձեռք բերելու վերաբերյալ»։

Միաժամանակ, Քալիֆորնիայից դեմոկրատ կոնգրեսական Ջիմի Գոմեսը քննարկման է ներկայացրել «Գրենլանդիայի ինքնիշխանության պաշտպանության մասին» օրինագիծը, որը ենթադրում է «Գրենլանդիա ներխուժման, դրա բռնակցման, գնման կամ այլ կերպ ձեռք բերման» համար դաշնային միջոցների օգտագործման արգելք։ Փաստաթղթով նաև առաջարկվում է դադարեցնել կղզում ամերիկյան զորքերի թվաքանակի ավելացման կամ հանրային ազդեցության այն արշավների ֆինանսավորումը, որոնց նպատակն է՝ համոզել կղզու բնակիչներին աջակցել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնակցմանը։

Թրամփը Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության մասին խոսել էր դեռևս իր երդմնակալությունից առաջ։ Մի քանի օր առաջ, նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերահսկողություն ձեռք բերի Գրենլանդիայի նկատմամբ։ Հակառակ դեպքում, նա նշել է, որ կղզին կգրավվի Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից։ Դրանից հետո Գրենլանդիայի խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական կուսակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն  էին տարածել, որում նշվում է, որ տարածքի ճակատագիրը պետք է որոշեն դրա բնակիչները. «Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, մենք չենք ուզում լինել դանիացիներ, մենք ուզում ենք լինել գրենլանդացիներ»։

Դանիայի ռազմական հետախուզության ծառայությունն առաջին անգամ Միացյալ Նահանգները ներառել է այն երկրների ցանկում, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի