ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս Իրանում իր քաղաքացիներին ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնել

Լուրեր

02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերը թափ են առնում և կարող են վերածվել բռնության, ինչի հետևանքով հնարավոր են ձերբակալություններ, բախումների հետևանքով վնասվածքներ ստանալու վտանգ: Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումները: Այս մասին ասվում է Իրանում  ԱՄՆ վիրտուալ դեսպանատան հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանի կառավարությունը սահմանափակել է բջջային, ստացիոնար և ազգային ինտերնետային ցանցերի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան և Իրանից չվերթները, որոնցից մի քանիսը կասեցրել են ծառայությունները մինչև ուրբաթ՝ հունվարի 16-ը։

ԱՄՆ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ինտերնետի շարունակական խափանումներին, մշակեն հաղորդակցության այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը։

Հունվարի 12-ի դրությամբ Ագարակ/Նորդուզ  Հայաստանի ցամաքային սահմանը մնում է բաց։ Իրանից Հայաստան մուտք գործող ԱՄՆ քաղաքացիները պետք է ունենան վավեր ԱՄՆ անձնագիր և կարող են մնալ մինչև 180 օր առանց վիզայի։ Օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել  ԱՄՆ դեսպանատանը գտնվող ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժին։

Նշվում է, որ Իրանի հետ Թուրքիայի ցամաքային սահմանային անցակետերը (Գյուրբուլակ/Բազարգան, Կապըկյոյ/Ռազի և Էսենդերե/Սերով) բաց են մնում։

Թուրքմենստանի ցամաքային սահմանները ևս  բաց են, սակայն ԱՄՆ քաղաքացիները սահմանին մոտենալուց առաջ պետք է ստանան Թուրքմենստանի կառավարության հատուկ թույլտվությունը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները, որոնք անհապաղ անհրաժեշտություն ունեն Իրանից Ադրբեջանի միջոցով մեկնելու, պետք է տեղյակ լինեն, որ Իրանից Ադրբեջան մուտք գործելը սահմանափակվել է ԱՄՆ քաղաքացիների համար լարվածության բարձրացման ժամանակահատվածներում, ինչպիսին էր 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը։

ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն Իրանից մեկնելու այլընտրանքային ուղիներ և  չպետք է ճանապարհորդեն Աֆղանստան, Իրաք կամ Պակիստան-Իրան սահմանային գոտի։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի