Թրամփը Իրանի հետ առևտուր անող երկրներին սպառնացել է 25% մաքսատուրքով․ ՀՀ- Իրան տարեկան ապրանքաշրջանառությունը մոտ 1 մլրդ դոլարի է հասնում

Լուրեր

25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը truthsocial-ում գրառում է արել, որով Իրանի հետ առևտուր անող երկրներին սպառնացել է 25% մաքսատուրքով։

«Անմիջապես ուժի մեջ է մտնում հետևյալ․ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կատարված ցանկացած գործարքի համար։ Այս որոշումը վերջնական է և վճռորոշ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալներն աճել են։ Հարևան երկրից ներմուծվում են երկաթ և պողպատ, բնական գազ, նավթային ապրանքներ, պլաստիկ, շինարարական նյութեր։ Հայաստանն իր հերթին Իրան է արտահանում էլեկտրաէներգիա, հանքային նյութեր, սննդամթերք, մեքենաներ և սարքավորումներ։

Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը շուրջ 1 միլիարդ դոլարի է հասնում։

Factor.am-ը օրերս անդրադարձել էր Իրանի հետ առևտրաշրջանառությանը՝ Իրանում տեղի ունեցող ցույցերի ֆոնին։

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2025 թվականի ապրիլին Թրամփը Հայաստանի Հանրապետության համար 10 % մաքսատուրք էր սահմանել։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի